Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում

Չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։

Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս նշեց, որ մեկուսացվածներին սպասարկում է հյուրանոցի աշխատակազմը, պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։