Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: 

Վարակվածների ընդհանուր թիվը 2884 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 50 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1185,  փաստացի բուժվողներինը՝ 1648: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 28017 քաղաքացի:

Եվս 2քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է: