ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա:
«Երկուսի մասին լուրը քիչ առաջ է հաստատվել, նրանք նույն շրջանակից են, ինչ նախկին 3 դեպքը»,- ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ մեկուսացվածներից 31-ի թեստերի արդյունքները պարզ կլինի երեկոյան:



