Նոր Զելանդիայում լույս աշխարհ է եկել 6 կգ քաշով փոքրիկ

Նոր Զելանդիայի բնակչուհի Բրեանա Սայքսը կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է համարյա 6 կգ քաշ ունեցող երեխայի: Նա համարվում է երկրում երբևէ լույս աշխարհ եկած ամենածանր նորածիններից մեկը։

Ինչպես նշում է Тhe Daily Mail-ը, «հսկային» Զիադ են անվանակոչել։ Նա արտաքուստ նման է 3 ամսական երեխայի ու առողջական որևէ խնդիր չունի։

«Ծննդաբերությանը մասնակցած բժիշկներից մեկն ինձ ասաց, որ փոքրիկս վերջին 2 տասնամյակում իր տեսած ամենախոշոր նորածինն է»,-նշել է մայրիկը։ 

Նա նաև մանրամասնել է, որ ի սկզբանե պետք է ծննդաբերեր բնական ճանապարհով, սակայն պտղի չափսերի պատճառով դա նրան չի հաջողվել, ու բժիշկներն անհապաղ կեսարյան հատման վիրահատություն են կատարել։