Հավանաբար բոլորը գիտեն կամ էլ լսել են, որ սեքսը բարձրացնում է տրամադրությունը: Բայց սեքսի առավելություններն ակնհայտ փաստերից ավելին են: Փաստերին անդրադարձել է Ankakh.com-ը:
1.Սեքսը նվազեցնում է քրոնիկ ցավերը
Մասնագետները նույնիսկ ասում են` եթե հաջորդ անգամ գլխացավ ունենաք, ապա պարզապես սեքսով զբաղվեք: Դա նպաստում է էնդորֆինների,
2.Սեքսը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը
Սեքսուալ գրգռվածության ու օրգազմի ժամանակ երջանկության հորմոնների մակարդակն ավելանում է, իսկ դրանցից մի քանիսը, օրինակ` օքսիտոցինը, պաշտպանում են կրծքագեղձը քաղցկեղից:
Մի ուսումնասիրության համաձայն` այն կանայք, որոնք ամսական մեկից ավելի անգամ են սեքսով զբաղվում, նրանց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի փոքր է, քան սեքսուալությամբ նվազ ակտիվ կանանց մոտ: Իսկ հույն գիտնականներն էլ հայտնաբերել են, որ ամսական առնվազն 7 անգամ օրգազմ ապրող տղամարդկանց դեպքում էլ տղամարդկանց կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունն է էկանորեն նվազում:
3.Սեքսը մարզում է սիրտը
Սրտաբանները սեքսը դիտում են որպես չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որը բարելավում է սրտի առողջությունն այնպես, ինչպես արագ քայլքը: Սեքսի ժամանակ զբաղեցրած դիրքերը նույնպես նշանակություն ունեն. եթե դուք ակտիվ դիրք եք զբաղեցրել, բնականաբար, ավելի շատ ջանք եք գործադրում: Իսկ օրգազմն էլ մեկ բոնուս է, քանի որ սրտի կծկումները կարող են րոպեում հասնել մինչև 110 զարկի. նման արդյունք կարելի է ստանալ առավոտյան վազքի ժամանակ:
4.Սեքս` շագանակագեղձի առողջության համար
Կաթոլիկ հոգևորականների շրջանում մեծ է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, քանի որ սեքսից ձեռնպահությունը նպաստող գործոն է համարվում:
2003-ին անցկացված հետազոտությամբ, որին ավստրալացի տղամարդիկ էին մասնակցում, բացահայտվեց, որ շաբաթական առնվազն 4 անգամ օրգազմ ունեցող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը փոքր է: Եվ չնայած դա ակնհայտ փաստ է, գիտնականներն այդպես էլ չկարողացան բացահայտել այն պատճառները, որոնք հանգեցնում են նման արդյունքի:
5.Սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը
Եթե շատ կարևոր հանդիպում ունեք, ապա սիրելիի հետ անկողնում որոշ ժամանակ անցկացրեք: 2005-ին անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ սթրեսային իրադարձությունից առաջ 2 շաբաթվա ընթացքում նորմալ սեքսով զբաղվելը թուլացնում է լարվածությունը:
Այդ արդյունքները վերլուծող տեսություններից մեկը դա մեկնաբանում է նրանով, որ սեքսուալ շփումն ուղեղի ավելի մեծ ակտիվություն է պահանջում, իսկ մեկ ուրիշ տեսություն էլ ասում է, որ սեքսը խթանում է կարևորագույն նյարդերը:
6. Սեքս իմունիտետի համար
Ուիլքիսի համալսարանում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ քոլեջի այն ուսանողները, որոնք շաբաթական մեկ կամ երկու անգամ զբաղվում են սեքսով, 30%-ով ավելի շատ վարակների դեմ պայքարող հակամարմիններ ունեն:
2004-ին գերմանացի գիտնականները նման եզրակացությունների հանգեցին: Արյան անալիզները ցույց տվեցին, որ գրգռումն ու օրգազմը տղամարդկանց մոտ մեծացնում է հիվանդությունների դեմ պայքարող արյան սպիտակ բջիջների մակարդակը: Այդ ազդեցությունը կարելի է համեմատել, ասենք, երաժշտություն ունկնդրելու կամ ֆիզիկական վարժությունների կատարման հետ, ինչն ավելացնում է օրգանիզմը վարակներից պաշտպանող որոշակի պրոտեինների մշակումը:
7.Սեքսը որպես ինտիմ օրգանների առողջության երաշխիք
Առողջ սեքսուալ կյանքը կանանց մոտ նպաստում է չորության ու ցավի կանխմանը: Նյու Ջերսիի մասնագետները բացահայել են, որ հետդաշտանադադարի տարիքի կանանց մոտ, որոնք տարեկան 10 անգամից ավելի են զբաղվում սեքսով, հեշտոցային ձևախախտումների վտանգը փոքր է:
Գրգիռը նպաստում է առողջ հյուսվածքներ ունենալուն ու այդ օրգաններին թթվածնի մատակարարմանը: Սեքսը կանխում է այդ օրգանների հյուսվածքների առաձգականության կորուստը, ինչը սեռական մերձեցումն ավելի հաճելի ու հաճույք պատճառող է դարձնում:
Աղբյուրը`Ankakh.com