Բոլոր մանկաբույժները խորհուրդ են տալիս մինչև մեկ տարեկան երեխաներին տալ վիտամին D:
Գիտնականների հետազոտությունները դարձյալ ու դարձյալ ապացուցում են, որ այս վիտամինը շատ կարևոր է երեխայի օրգանիզմի համար՝ բարձրացնում է իմունիտետն ու կանխում շատ հիվանդություններ: Գիտնականները միաձայն փաստում են, որ այս վիտամինը կարևոր է նաև հղիների համար: Այն պտղին պաշտպանում է տարատեսակ վարակներից և վիրուսներից:
The Daily Mail պարբերականում ներկայացված է Բիրմինգեմյան համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը, որում ասվում է, որ ապագա մայրիկի արյան մեջ վիտամին D-ի մակարդակը ազդում է ընկերքի վրա, հետևաբար՝ պտղի առողջության վրա: Հետազոտողները խորհուրդ են տալիս ապագա մայրիկներին ընդունել վիտամին D:
Վիտամին D-ն հակառախիտային վիտամին է, որն օգտակար է ոսկորների և ատամների ձևավորման համար: Այն օգնում է օրգանիզմին՝ յուրացնելու կալցիումը և ֆոսֆորը, որոնք էլ ապահովում են մոր և պտղի առողջությունը: Վիտամին D պարունակում են կաթը, ձուն, միսը, մարգարինը, սոյան, կաթի փոշին, ձուկը (հատկապես՝ յուղոտը) և արևի լույսը:
Հիշեք՝ հատկապես հղիության ընթացքում ցանկացած վիտամին, դեղահաբ պետք է ընդունել բժշկի ցուցումով:



