Հայաստանի պատմությունը հարուստ է արհեստագործության, ճարտարապետության, մշակույթի և քաղաքակրթության զարգացման անգին էջերով։
Այս էջերից մեկը Արտաշատ քաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում և եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը երկար տարիներ:
Արտաշատը հիմնադրվել է մ.թ.ա. 176 թվականին Արտաշես Ա թագավորի կողմից, որը հիմնել է Արտաշեսյան հարստությունը։ Հենց նրա անունով էլ քաղաքը կոչվել է Արտաշատ՝ ինչը նշանակում է «Արտաշեսի ուրախություն»։ Քաղաքը կառուցվել է Արաքս գետի ափին՝ ռազմավարական կարևոր դիրքում, ինչը նրան հնարավորություն է տվել դառնալու տարածաշրջանի խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը:
Այն գտնվում էր 9 բլուրների վրա, Երասխի եւ Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես Ա-ն ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։
Հռոմեացիները Արտաշատին անվանում էին “Հայկական Կարթագեն”: Այն կարճ ժամանակում դարձավ Հայատանի խորոշագույն քաղաքը: Արտաշես Ա-ն նոր մայրաքաղաք էր տեղափոխել հին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության զգալի մասին: Արտաշատի բնակչությունը գերազանցում էր 100 հազարը: Քաղաքում կառուցվել էին բազմաթիվ տաճարներ, ինչպես նաեւ առաջին հայկական թատրոնը:
58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է՝ պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։
Արտաշատը եղել է հին Հայաստանի փառավոր մայրաքաղաքներից մեկը, որը հանդիսացել է հայկական պետականության, մշակույթի և առևտրի կենտրոն։ Նրա հիմնադրման պատմությունը և զարգացումը վկայում են հայ ժողովրդի մշակութային և պետական արարիչ գործունեության մասին։ Արտաշատի ժառանգությունը կարևոր դեր է խաղում մեր ազգային ինքնության ճանաչման գործում՝ հիշեցնելով մեզ մեր հին ու հարուստ անցյալի մասին։



