XIV-XVI դդ. Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել XVII դ.: XIX դ. վերջին վանքը դադարել է գործել:
1890-ական թթ. Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին:
1937-ին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939-ին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957-66-ին՝ Ս. Գևորգ և Ս.Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը:
1958-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972-ին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978-ին՝ բարեկարգվել վանքի տարածքը:Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935-ին տեղափոխվել է ՀՊՊԹ):
Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291-ին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: XIII դ. վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:XIII դ. Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն:
1242-50 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40.000 դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև XIV դ. կեսը տիրել են վանքին: 1260-ին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից: 1291-ին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել):
Գոշավանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել XIV դ. հայկական երկհարկ եկեղեցիների համար:Գոշավանքը XIII դ. եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:
1254-ին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:1231-ին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավ-արևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով:
1237-41-ին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է ՙզարմանակերտ՚: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է:
Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241-ը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը:1191-96-ին Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա եղբայրների օժանդակությամբ Մխիթար Գոշը կառուցել է վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն): Այն ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, Ավագ խորանի երկու կողմերում՝ կրկնահարկ ավանդատներ:
1197-ին, Ծռազատկի օրը, Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին:
1197-1203 թթ.-ին Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմին կից կառուցվել է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով գավիթ (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն), ծածկի կենտրոնում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններում՝ երկհարկանի ավանդատներով: XIII դ. սկզբին Մխիթար Գոշը կառուցել է վանքի Ս. Առաքելոց, Ս. Հռիփսիմե մատուռները և Ս. Հոգի փայտակերտ եկեղեցին, վանքի հարավային բլրակի գագաթին՝ Ս. Համբարձման մատուռ-դամբարանը, որտեղ և թաղվել է (1213):Գոշավանքը, որը կոչվում է նաև Նոր Գետիկ վանք, գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից է եղել:
Գոշավանքը 1188-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում, և այստեղ տեղափոխել միաբանությունը: Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, իսկ Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք: Ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ ՙհրաշագեղ՚ փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծնի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:
http://www.arshavakanner.am



