Sidebar

Փոքրիկիս պատվաստումները

Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերել պատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին:

Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: Լրագրողների հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Բոստոնի հետազոտողները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ եզակի ուսումնասիրություն են իրականացրել, որը փաստում է, որ այն չի առաջացնում պտղաբերության հետ կապված խնդիրներ, այլ կարող է նույնիսկ խթանել որոշ կանանց մոտ պտղաբերությունը:

Հայաստանում 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ներդրվեց պապիլոմայի դեմ պատվաստումը: Հայաստանում կիրառվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) պատվաստանյութը. արդեն իսկ 3500 մարդ պատվաստվել է պապիլոմայի դեմ։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ մասնագետներն անդրադարձան պապիլոմայի պատվաստման հետ կապված միֆերին, ասեկոսեներին ու շրջանառվող լուրերին։

«Բաց հասարակության Վրաստան» (Open Society Georgia Foundation) հիմնադրամը հրապարակել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կողմից  պատրաստված գրքույկը, որի նպատակն է  ապահովել տեղեկատվություն Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար «Covid-19» վարակի մասին:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2019թ․ առաջին կիսամյակում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին 13 տարիներին սա կարմրուկի ամենաբարձր ցուցանիշն է։

Կորոնավիրուսը սուր շնչառական վարակի հարուցիչ է: Վարակվելիս նկատվում է օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիա, շնչառական համակարգի խնդիրներ: Ահա թե ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի վարակի մասին։

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

Այլ հոդվածներ …