Sidebar

Փոքրիկիս պատվաստումները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման  գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, որոնք այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափն ստանալ կենդանի պատվաստանյութով: