Հարցերին պատասխանում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հանրային կապերի բաժնի աշխատակիցները:
Ըստ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի՝ երեխան կարող է ստանալ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության նպաստ:
Ու՞մ է հասնում դպրոց հաճախելու նպաստ:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Ո՞վ և որտե՞ղ պետք է դիմի նպաստ ստանալու համար:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է սոցիալական աջակցության տարածքային մարմին:
Ե՞րբ է նշանակվում նպաստը:
Այն նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:
Որքա՞ն է նպաստի չափը:
Նպաստի չափը կազմում է 25 000 դրամ է:
Դիմելուց հետո ե՞րբ է կատարվում վճարումը:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:



