Sidebar

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հերթական խմբաքանակին:

Անուն: Լիլիթ
Հարց: Հղիության 27 շաբաթականում եմ , հեմոգլոբինս 102 է, նշանակել են сорбифера: Արժի՞ խմել:

Պատասխան: Դա բավականին լավ պրեպարատ է և եթե 102 է, ապա իհարկե արժի:

Անուն: Դայան
Հարց: Ինձ մոտ առանց դեղորայքի ձվազատում տեղի չի ունենում: Ուզում եմ արհեստական բեղմնավորում անել: Կստացվի՞: Եթե այո, ապա ինչպե՞ս
Պատասխան: Եթե խնդիրը միայն ձվարանների  մեջ է, արտամարմնային բեղմնավորում իհարկե պետք չի կատարել: Այն ունի իր բնորոշ ցուցումները:

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:


Մարինե

Հարց: Հարգելի բժիշկ, ես կույս եմ,  ունեմ արտադրություն և քոր հեշտոցի շրջանում: Ուզում եմ հասկանալ` քսուքի վերցման պրոցեդուրան կույսերի մոտ կատարվում է այնպես, ինչպես կանանց մոտ, և եթե այո, կուսաթաղանթի համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Լուսինե

Հարց: Հղիության ընթացքում կարելի՞ է ատամները պլոմբել կամ իմաստության ատամ հեռացնել: Եթե այո, ապա հղիության ո՞ր ամսում է կարելի:

Պատասխան: Հղիության ընթացում ատամները ցանկացած ժամկետում կարելի է բուժել, սակայն խորհուրդ է տրվում հղիության 2-րդ եռամսյակից սկսած, երբ պտղի օրգան համակարգերը արդեն լիարժեք

Մանկաբարձ, գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

ԱՆԻ
Հարց: Հարգելի բժիշկ, ես չունեմ առողջական խնդիրներ: Ի՞նչ հակաբեղմնավորիչ խորհուրդ կտաք օգտագործել:
Պատասխան: Դուք կարող եք տեղադրել ներարգանդային պարույր, որը տեղադրվում է 5 տարի ժամկետով: Կարող եք օգտագործել նաև հակաբեղմնավորիչ  հաբեր(КОК), որոնք խմում են հատուկ սխեմայով: Կան նաև

Անուն: Մարինե

Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ:Առաջին երեխան ունեցել եմ կեսարյան հատումով: Անցել է մեկ տարի: Կարո՞ղ եմ արդյոք մտածել երկրորդ փոքրիկի մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Ընդհանրապես խորհուրդ է տրվում կեսարյան հատումից հետո մոտ երկու տարի անց երեխա ունենալ: Դա համարվում է այն օպտիմալ ժամանակահատվածը, որի ընթացքում՝ վիրահատական միջամտումից հետո, օրգանիզմը լիարժեք վերականգնվում է:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները  ընթերցողների հարցերի 5-րդ խմբաքանակին:

Անուն: Տաթև

Հարց: Ես մեկ անգամ 5 ամսականում վիժել եմ և արդեն 2 տարի է չեմ հղիանում: Ասում են, որ պրոլակտին հորմոնս է բարձր: Հնարավոր է դա թե ոչ:

Պատասխան: Հնարավոր է այդ հորմոնի բարձր լինելու դեպքում հղիություն չլինի: Բացի այդ կան նաև բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կարող են բերել անպտղության:

Անուն: Անյուտա

Հարց: Ես 2 ամիս առաջ ունեցա իմ առաջնեկին, բայց երեխաս մեկ օր ապրեց: Պատճառը ինֆեկցիան էր (հնարավոր է աղիքային ցուպիկ): Հղիությունս

Հարցերին պատասխանում է Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:

 

Տաթև
Հարց: Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ, նոր եմ ամուսնացել, յուրաքանչյուր հարաբերությունից հետո արյուն եմ ունենում: Ի՞նչը կարող է լինել պատճառը:

Պատասխան

Բարև Ձեզ, խորհուրդ եմ տալիս այցելել գինեկոլոգին, որպեսզի անցնեք մասնագիտական զննում՝ հասկանալու խնդրի պատճառը: Հնարավոր է, որ Ձեր նշված գանգատները պայմանավորված լինեն որոշակի միկրոտրավմաներով կամ կուսաթաղանթի ոչ լրիվ պատռմամբ:

Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի  ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:

Աննա

Հարց: Բարև ձեզ: Ես ամուսնացած եմ 9 ամիս, բայց դեռ չեմ հղիացել: Խնդրում եմ, կասեք` ամուսինս ի՞նչ անալիզներ հանձնի, որ իմանանք իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ամուսինս 47 տարեկան է:

Պատասխան: Ես խորհուրդ կտամ հանձնել սերմի անալիզ (спермограмма) և պարզապես այցելել բժշկի:

Լուսինե

Հարց:Հարգելի բժիշկ, կասեք ինձ` արգանդի խոռոչի պոլիպը սոնոգրաֆիան կարո՞ղ է ցույց տալ, թե դա ուրիշ անալիզներով պետք է

Այլ հոդվածներ …