Ի՞նչ տանել ծննդատուն․ ուղեցույց հղիների համար

Հղիության 35-36-րդ շաբաթներին արդեն ցանկալի է պատրաստել պայուսակը, որ ձեզ հետ ծննդատուն եք տանելու:

Երկրորդ պայուսակը` հիվանդանոցից դուրս գրվելու համար իրերով ևս ցանկալի է նախապես պատրաստել և ցույց տալ ամուսնուն, որպեսզի որևէ բան չմոռանա, երբ գա ծննդատուն ձեր հետևից:

Իրեր, որ հարկավոր է ծննդատուն տանել.

Փաստաթղթեր

  • Ծննդօգնության հավաստագիր
  • Անձնագիր

Իրեր

  • Լվացվող հողաթափեր
  • Խալաթ
  • 2-3 բամբակյա գիշերանոց  (գիշերանոցը պետք է առավելագույնս հարմար լինի կրծքով կերակրելու համար)
  • 2 զույգ բամբակյա գուլպա
  • Մի քանի վարտիք (ոչ մի դեպքում սինթետիկ չպետք է լինի)
  • 1-2 տուփ ներծծման առավելագույն հնարավորությամբ բամբակե միջադիրներ
  • Կրծքով կերակրող մայրիկների համար նախատեսված կրծկալ
  • Կրծքի համար նախատեսված միջադիրներ
  • Պտուկների ճաքերի համար կրեմ
  • Մանկական օճառ
  • Ատամի խոզանակ և մածուկ
  • Շամպուն, օճառ, սպունգ
  • Դեմքի և լոգանքի սրբիչ
  • Փափուկ զուգարանի թուղթ
  • Անձեռոցիկ
  • Դեմքի խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկա` կրեմ, շուրթերի բալզամ, հայելի
  • Սանր, մազակալ,
  • Բաժակ, ափսե, գդալ, դանակ, պատառաքաղ
  • 3-6 կգ երեխաների համար նախատեսված տակդիրներ
  • 2 զույգ շոր մանկիկի համար՝ բոդիներ, գուլպա, գլխարկ, մնացածը՝ ըստ եղանակի
  • Բջջային հեռախոս՝ լիցքավորման լարով

 

Հիվանդանոցից դուրս գրվելու համար

 

  • Հարմարավետ հագուստ ու կոշիկ ձեզ համար՝ ըստ եղանակի
  • Բոդի, գլխարկ, գուլպա և վերնահագուստ մանկիկի համար
  • Ծածկոց
  • Տակդիր, եթե ծննդատուն տանելու համար քիչ եք վերցրել: