Ցավազրկումը ծննդաբերության ժամանակ

Ծննդաբերություն

Կնոջ վիճակը թեթևացնելու, ինչպես նաև մի քանի անհրաժեշտ բժշկական միջամտություններ կատարելու համար ավելի հաճախ են դիմում ցավերը հանգստացնող կամ ցավազրկող միջոցների օգնությանը:

Ծննդաբերության ժամանակ վզիկի բացումը ամենացավոտ շրջանն է: Տարբեր կանայք տարբեր ձևով են զգում այդ ցավը, ոմանք էլ ցավ չեն զգում: Մյուսները զգում են, բայց կարող են մեղմել այն տարբեր հնարքներով, օրինակ` դիրքի ընտրություն, հատուկ վարժություններ, մերսում և այլն: Որոշ կանանց համար այդ ցավը շատ ուժեղ է և նրանք գերադասում են ցավազրկումը: Գոյություն ունեն ցավազրկման տարբեր եղանակներ` ցավազրկող դեղորայք, էպիդուրալ անզգայացում և այլն: Վերջինս տեղային անզգայացման եղանակ է, որի դեպքում ցավազրկող դեղամիջոցները ներարկում են ողնուղեղային խողովակի մեջ, որոնք ներազդում են արգանդի նյարդերի վրա:  Ցավազրկումն ազդում է միայն մարմնի ներքևի մասի և ոտքերի վրա, որոնք ծանրանում են, և շարժվելը դժվարանում է:  Այս դեպքում ծննդկանը ծննդաբերության ժամանակ մնում է արթուն:

Ցավազրկման դեպքում ծննդաբերական կծկանքները շարունակվում են: Անզգայացման ազդեցությունը տևում է 3-4 ժամ:

 

 

Նյութի նախորդ  մասը կարդացեք այստեղ

 

Ըստ «Առողջ մայրություն» ձեռնարկի, Երևան 2003թ.,

Գովազդ