Կեսարյան հատումը ծննդաբերությունն ավարտող վիրահատություն է, որի ժամանակ արգանդի վրա կատարված կտրվածքից դուրս է բերվում պտուղը` ընկերքի և թաղանթների հետ միասին: Գոյություն ունի նաև փոքր կեսարյան հատում, երբ վերջինս կատարվում է մոր կյանքի ցուցումով 16-18 շաբաթական հղիության ժամանակ, անկենսունակ պտղի պայմաններում:
Ինչպես այլ վիրահատություններ, կեսարյան հատումն էլ ունի իր ցուցումները: Եթե կեսարյան հատում է առաջարկվում կնոջը, նշանակում է` նա ունի խնդիրներ` կապված պտղի դիրքի, պտղի և կնոջ կոնքերի չափերի անհամաչափության և որոշ հիվանդությունների հետ, որոնց հետևանքով կինը բնական ճանապարհով չի կարող ծննդաբերել :
Թիվ 8 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանն ասում է, որ գոյություն ունեն պլանային