Կրծքով կերակրումը հղիության ընթացքում. պարզաբանում է մանկաբույժ Մարինե Թանգյանը

Հետ ծննդյան շրջան

-Կարելի ՞ է երեխային կրծքով կերակրել հղիության ընթացքում։

Հղիության ժամանակ կերակրման  մասին տարբեր կարծիքներ կան։ Նախկինում մենք հղի կնոջը թույլ չէինք տալիս կրծքով կերակրել իր փոքրիկին, բայց հիմա մոտեցումները միանգամայն փոխվել են։  Եթե մայրը հղի է, և երեխան կուրծք է ուտում, ապա  մինչև հղիության ավարտը  մայրը հանգիստ կարող է կերակրել նրան։ Կրծքով կերակրումը հղիությանը չի խոչընդոտում։

-Հղիության ընթացքում կերակրման հատուկ դիրք կա՞։ 

Հատուկ դիրք չկա, քանի որ երեխան արդեն բավականին մեծ է լինում։ Կերակրման հատուկ դիրքը պետք է պահել, երբ երեխան շատ փոքր է։  Այդ ժամանակ է, որ հատուկ դիրք պետք է ունենան թե ՛ մայրը, թե ՛ երեխան, որպեսզի փոքրիկը ճիշտ կերակրվի և  կրծքից ուշ հրաժարվի։  Կյանքի առաջին ամիսներին կերակրման սխալ դիրքը կարող է պատճառ հանդիսանալ, որ  երեխան  շուտ հրաժարվի կրծքով կերակրումից։

Եթե մայրը երկրորդ անգամ է հղի, ապա   երեխան արդեն 3-4 ամսական է լինում  և  հարմարված է կրծքին՝ ինչպես պիտի բռնի, ինչպես ուտի։

 Սովորաբար ճիշտ կերակրվող երեխաները չեն հրաժարվում մայրական կաթից։

 -Հղիության ընթացքում փոխվո ՞ւմ է մայրական կաթի բաղադրությունը։

Հղիության 4-5-րդ ամիսներին արտադրվող կաթի քանակը նվազում է, փոխվում է դրա բաղադրությունը:  Մայրական օրգանիզմը սկսում է արտադրել ավելի խիտ, ավելի սննդարար կաթ, որն անհրաժեշտ է նորածնին։

Երեխաները, հաճախ զգալով մայրական կաթի համի ու հոտի փոփոխությունը, ինքնաբերաբար հրաժարվում են դրանից։ 

Բայց կան երեխաներ, ովքեր չեն հրաժարվում մայրական կաթից անգամ այս դեպքում։

- Ո ՞ր դեպքերում մայրը չի կարող կերակրել իր փոքրիկին։ 

Մայրը հանգիստ կարող է կերակրել իր փոքրիկին, եթե  հղիության ընթացքում չունի խնդիրներ՝ կապված տոնուսի բարձրացման, ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների և խանգարող այլ հանգամանքների հետ։

Պատահում է, որ  հղիության ընթացքում որոշ մայրեր ունենում են զգայուն պտուկներ: Երեխային կերակրելը դառնում է տհաճ ու ցավոտ։  Այս դեպքում կարող է օգնել երեխային ճիշտ դիրքավորելը և ճիշտ շնչելը։ Եթե երեխան բավականին  մեծ է, մայրը կարող է ուղղորդել նրան, խնդրել, որ  կուրծքն ավելի նրբորեն կամ ավելի կարճ ուտի։ 

-Ինչպե ՞ս համատեղել կրծքով կերակրումն ու հավելյալ սնունդը հղիության ընթացքում։

Բժիշկները սովորաբար  մինչև վեց ամսական խորհուրդ են տալիս երեխային կերակրել միայն մայրական կաթով։ Բայց այս դեպքում մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարելի է արդեն չորս ամսականից  օգտագործել հավելյալ սնունդ։

 

Արփինե Մուրադյան

Գովազդ