Ի՞նչ պետք է իմանալ նախքան կրծքով կերակրումը դադարեցնելը

Հետ ծննդյան շրջան

Կրծքով կերակրելու մտքից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ, բայց վաղ թե ուշ դա պետք է լինի։ Եկեք հասկանանք՝ ինչ կարող է հաջորդել կրծքով կերակրման դադարին: 

1.   Վատ տրամադրություն

Փոքրիկին կրծքով կերակրելու մտքից հրաժարվելուն հաջորդող օրերին կինը կարող է ունենա վատ տրամադրություն, տխուր ու զգայուն լինի։ Սա հորմոնալ փոփոխության հետևանք է։ Այդ ընթացքում կնոջ օրգանիզմում երկու կարևոր հորմոնների՝ պրոկլակտինի և օքսիտոցինի (վերջինը հայտնի է որպես սիրո հորմոն) քանակը նվազում է և  հանգեցնում   սթրեսային վիճակի։ Սրանից խուսափելու համար կրծքով կերակրելուց հրաժարվեք աստիճանաբար, օրինակ՝ այնպես արեք, որ երեխան օրական մեկ անգամ սնվի կրծքի կաթով։

 

2.   Կաթի արտահոսք

Կաթը չի վերջանա մի քանի ժամում։ Կրծքի կաթի քանակը կախված է «պահանջարկից»․ որքան հաճախ երեխային կերակրեք կրծքով, այնքան ավելի առատ կլինի կաթը։ Կրծքով կերակրումից հետո կաթի արտահոսքը կարող է տևել ինչպես մի քանի օր, այնպես էլ մի քանի ամիս՝ կախված՝ որքան ժամանակ եք կերակրել երեխային։

 

3.   Կրծքի կաթի քարացում 

Եթե կրծքով կերակրումը միանգամից եք ընդհատել (օրինակ՝ ինչ-որ հիվանդության պատճառով), ապա մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ օրգանիզմը կշարունակի նույն ծավալով կաթ արտադրել։ Իսկ դա նշանակում է, որ կաթնագեղձերում կաթի քարացման, նույնիսկ մաստիտի մեծ ռիսկ կա։ Եթե զգում եք, որ կուրծքը քարացել է, կարող եք թեթև մերսել այն։ Ինչու՞ թեթև մերսում, որովհետև ակտիվ մերսումը օրգանիզմին ազդակներ կհաղորդի, որ անհրաժեշտ է ավելի մեծ ծավալով կաթ արտադրել, իսկ թեթև մերսումով Դուք պարզապես փորձում եք թուլացնել կրծքագեղծում առկա լարվածությունը։

 

 4․ Դաշտանի վերականգնում

Ցիկլի վերականգնումը յուրաքանչյուր կնոջ դեպքում անհատական է․ մեկի դեպքում ցիկլը վերականգնվում է մի քանի ամիս հետո, մյուսի մոտ՝ կրծքով կերակրումը դադարեցնելուց անմիջապես հետո։

 

5.   Կրծքի չափսերի փոփոխություն 

Երբ հրաժարվեք կրծքով կերակրումից, կնկատեք, որ կուրծքը կախվել է և դարձել է փափուկ։ Սա ժամանակավոր երևույթ է, որոշ ժամանակ անց կուրծքը իր նախկին տեսքը կվերականգնի և նորից կդառնա առաձգական։  Որքան երկար եք կերակրում կրծքով, այնքան մեծ է հավանականությունը, որ կերակրումից հրաժարվելուց հետո կուրծքը կընդունի այն նույն տեսքը, ինչ մինչև ծննդաբերությունն էր։

 

 

Աղբյուրը՝ Vospitaj.com

Գովազդ