Նախածննդյան շրջան

11տարի է, ինչ Լիլիթն  ամուսնացած է, բայց երեխա չի ունենում: Ամուսնու հետ բազմաթիվ բուժման կուրսեր անցնելուց հետո որոշել էին արհեստական բեղմնավորում անել,ինչը եւս  չհաջողվեց:

«Որոշ  բժիշկների անփույթ և ոչ մասնագիտական բուժման պատճառով վարակվեցի կանացի սեռական օրգանների տուբերկուլյոզով, երկար ժամանակ ու մեծ գումարներ ծախսեցինք այդ հիվանդությունը բուժելու համար: Ծախսված գումարների թիվն ու հաշիվն արդեն մոռացել ենք, արդյունքում` նույն հին տաշտակն է ու անպտուղ կարգավիճակը »,-պատմում է հուսահատ Լիլիթը:

Մեր երկրում վիճակագրությամբ հնարավոր չէ ստույգ որոշել անպտղությամբ տառապողների թիվը, քանի որ նրանցից քչերն են, որ դիմում են մասնագետի օգնությանն ու խորհրդատվությանը:

«Անպտղությամբ տառապողներից քչերն են որոշում բուժման կուրս անցնել կամ դիմել արտամարմնային բեղմնավորման: Պատճառը հիմնականում ֆինանսն է»,- ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի լաբորատորիայի վարիչ, անդրոլոգ-էմբրիոլոգ Վահե Միլիտոնյանը:

Նրա խոսքով` արտամարմնային բեղմնավորում անելու համար պետք է 500.000 դրամ, չհաշված դեղորայքը:

«Եվրոպական երկրներում պետությունը ֆինանսապես հովանավորում է զույգին կատարել արտամարմնային բեղմնավորման մի քանի փորձ: Հոլանդիայում յուրաքանչյուր զույգին տրվում է 5 այդպիսի հնարավորություն, իսկ Հայաստանում, ինչպես գիտենք, պետությունը նման կարգի հովանավորություններ չի կատարում»,-ասում է բժիշկը:

Անպտղության պատճառները, ըստ մասնագետի, կարող են լինել` սթրեսի գործոնը, սոցիալական պայմանները, էկոլոգիան, թունաքիմիկատների հետ հաճախակի շփումը, պղնձամոլիբդենային գործարանների առկայությունը. սրանցից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը տղամարդու սերմի որակի վրա:

«Մոտ տասը տարի առաջ անպտղության խնդրի 30 տոկոսը տղամարդու մոտ էր, 70-ը` կնոջ: Այսօր կարելի է ասել` 50-50, նույնիսկ ավելին` 60 տոկոսը տղամարդու մոտ»,-ասում է  Միլիտոնյանը:

Լուսինեն նույնպես տառապում է անպտղությամբ. արդեն   13 տարի ապրում է ամուսնական կյանքով, բայց այդպես էլ չի հղիանում:

«Ամուսնությունից երկու տարի հետո սկսեցի անհանգստանալ չհղիանալուս համար: Որոշեցի դիմել մասնագետի: Ամուսինս ընդդիմացավ` չցանկանալով հետազոտվել: Երկար համառելուց հետո նա ևս հետազոտվեց»,-պատմում է Լուսինեն:

Մասնագետները Լուսինեին և նրա ամուսնուն հավաստիացնում են, որ ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա, սակայն այդպես էլ նրանք մինչև օրս երեխա չունեն:

«Մի բժշկի մոտից մյուսի մոտ ենք գնում` մտածելով, որ նախորդ հետազոտությունների արդյունքներն են սխալ, սակայն անօգուտ: Հիվանդանոցներից տուն չենք գնում, աշխատած գումարն էլ հիվանդանոցներում ենք ծախսում.. Գոնե արդյունքը տեսնեինք»,-սրտնեղած շարունակում է Լուսինեն:

Բժիշկ Միլիտոնյանը բացատրում է, որ  բուժում անցնելուց հետո հնարավոր չէ չհղիանալ: Անարդյունավետ  կարող է լինել միայն սխալ հետազոտության հետևանքով, կամ այսպես կոչված անհայտ անպտղության /շատ տարածված է/ արդյունքում, երբ ցուցվում է արտամարմնային բեղմնավորումը:

 

Անի Ասատրյան

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, օգնության հասիր ինձ իմ բոլոր տկարությունների վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։

Այնպիսի կարևոր շրջանում, ինչպիսին հղիությունն է, կնոջը շատ հարցեր են մտահոգում:  Օրինակ՝ կարելի՞ է, արդյոք,  թռչել ինքնաթիռով, խմել թունդ սուրճ, ընդունել սոլյարի, երկար ժամանակ մնալ արևի տակ և այլն: Հղի կինը կրկնակի է պարտավոր հետևել առողջությանը, քանի որ պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ փոքրիկի համար:

Գնումներով տոպրակները տուն հասցնել, գրկել երեխային, տեղաշարժել բազմոցը.  որքանո՞վ է այդ ամենը վատանգավոր հղի կնոջ համար: Հարցին անդրադարձել է Եվրոպական բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Պանիֆիլովան:

Կինը սովորաբար ձգտում է կանացի և գրավիչ լինել, այդ թվում և հղիության ժամանակ: Կանացիության ատրիբուտներից մեկն էլ ընդունված է համարել բարձրակրունկ կոշիկները, որոնցից շատ կանայք պատրաստ չեն հրաժարվել անգամ հղիության ընթացքում` չնայած բժշկի պնդումներին: Փորձենք հասկանալ, թե բարձրակրունկ կոշիկները որքանով են վտանգավոր ապագա փոքրիկի համար:

Այլ հոդվածներ …