Սովորաբար հղիությունն ուղեկցվում է սրտխառնոցով, տրամադրության հաճախակի փոփոխությամբ և այլն: Սակայն այս ամենին շատ հաճախ գումարվում է նաև անքնությունը:
Հերպեսը հղիության ընթացքում. փոխանցվու՞մ է, արդյոք, այն պտղին
Հերպեսը կրկնվող վիրուսային հիվանդություն է: Այն փոխանցվում է կոնտակտի հետեւանքով՝ թքի, սերմնահեղուկի կամ հերպեսով վարակված մաշկի հետ շփման արդյունքում: Սեռական օրգանների հերպեսը լորձանման փուչիկի տեսք ունի:
Սուրճից մինչեւ սոլյարի. ի՞նչն է թույլատրելի հղիության ընթացքում և ինչը՝ ոչ
Այնպիսի կարևոր շրջանում, ինչպիսին հղիությունն է, կնոջը շատ հարցեր են մտահոգում: Օրինակ՝ կարելի՞ է, արդյոք, թռչել ինքնաթիռով, խմել թունդ սուրճ, ընդունել սոլյարի, երկար ժամանակ մնալ արևի տակ և այլն: Հղի կինը կրկնակի է պարտավոր հետևել առողջությանը, քանի որ պատասխանատու է ոչ միայն իր, այլեւ փոքրիկի համար:
Համակարգիչը հղիության ընթացքում. ի՞նչ պետք է իմանա կինը
Համակարգիչը, ինչպես նաև մյուս էլեկտրական սարքավորումները՝ հեռուստացույցը, միկրոալիքային վառարանը, բջջային հեռախոսը և այլն, ստեղծում են էլեկտրամագնիսական ճառագայթում: Սակայն այն կարծիքը, որ այս ամենի՝ մասնավորապես համակարգչի օգտագործումը հղիության ընթացքում չի կարելի, ապացուցված չէ:
Ցիստիտը հղիության ընթացքում. պատճառներն ու բուժումը
Հղիությունը ցանկացած կնոջ կյանքում ամենագեղեցիկ և կարևոր շրջանն է, և բոլորը ցանականում են որքան հնարավոր է անվտանգ և հաճելի դարձնել այդ 9 ամիսները: Ցավոք, ըստ վիճակագրության, կանանց միայն 10 տոկոսի մոտ է հղիությունն ֆիզիոլոգիապես նորմալ ընթանում: Մնացած դեպքերում նկատվում են զանազան պաթոլոգիկ վիճակներ, որոնք կամ եղել են նաև հղիությունից առաջ, կամ հղիության ընթացքում են առաջացել:
Ինչ հետևանք կարող է ունենալ արյան բարձր կամ ցածր ճնշումը հղիության ժամանակ
Հղիության ընթացքում զարկերակային կամ արյան ճնշման բարձրացումը կարող է ունենալ տարբեր պատճառներ, և ամեն կնոջ մոտ կարող է դրսևորվել յուրովի:
Արյան բարձր ճնշման հիմնական ախտանշաններն են գլխացավը, ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, տեսողական խանգարումերը և սրտխառնոցը: Այս ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հղի կինը պետք է