Արյունային արտադրություն
Ցանկացած արյունային արտադրությունը անհանգստացնող սիմպտոմ է և պարտադիր պահանջում է դիմել բժշկի:
Սրտխառնոց և փսխում
Ամեն 2-րդ հղի հղիության առաջին ամիսներին, հատկապես առավոտյան, երբ ստամոքսը դատարկ է, ունենում է սրտխառնոց: Դրան կարող են միանալ նաև գլխապտույտը` անկողնուց բարձրանալիս: Սրտխառնոցը սովորաբար դադարում է հղիության 3-րդ ամսից սկսած:
Սրտխառնոցը կարելի է մեղմել, եթե մինչև անկողնուց վեր կենալը ընդունեք որոշ ուտելիքներ` բարդ ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ, օրինակ թխվածքաբլիթ, մի կտոր հաց, կես բաժակ կաթ, չոր մրգեր, մի բուռ չամիչ: Այս «նախաճաշը» կարելի է պատրաստել երեկոյան: Անկողնուց անհրաժեշտ է բարձրանալ դանդաղ ու հանդարտ: Խորհուրդ է տրվում անկողնուց բարձրանալուց առաջ որոշ ժամանակ մնալ պառկած: Սրտխառնոցը կարոց է առաջանալ օրվա ցանկացած ժամին, երբ ստամոքսը դատարկ է, այդ իսկ պատճառով առաջարկվում է սնունդ ընդունել օրվա մեջ հաճախակի, փոքր քանակությամբ:
Կերեք հաճախ նախքան սովածություն զգալը
Խմեք շատ հեղուկներ: Կերեք ձեզ ցանկալի և հաճելի ուտելիքներ: Խուսափեք ուտելիքներին նայելուց, հոտ քաշելուց և համտես անելուց, որոնք ձեզ մոտ սրտխառնոց են առաջացնում: Սուր արտահայտված, անզուսպ փսխումների դեպքում դիմեք բժշկի:
Շարունակելի
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան