Շատ դեպքերում կանայք չեն կարող իմանալ բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսում է հենց այդ կետից: Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են և պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տևելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվանը գումարելով 280 օր: Նույն ձևով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով և գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է փետրվարի 20-ին,ապա ծննդաբերության հավանական օրը  նոյեմբերի 27-ն է:

Կնոջ օրգանիզմը նախապատրաստվում է

Ամեն ամիս` դաշտանային ցիկլի ժամանակ, կինը պատրաստվում է հղիանալու: Ցիկլի առաջին օրը համարվում է դաշտանի սկիզբը: Դաշտանի ժամանակ արգանդի խոռոչի լորձաթաղանթը շերտազատվում է և դուրս է մղվում: Դաշտանը, որը տևում է 3-5 օր, վերջանալուն պես լորձաթաղանթը կրկին վերականգնվում է:

Եթե դուք ամուսիններով որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է դեռևս 1-3 ամիս առաջ նախապատրաստվեք դրան:

• Մի ծխեք և մի եղեք պասիվ ծխողի դերում

Ծխախոտի (պարունակում է այնպիսի վնասակար նյութեր, ինչպիսիք են նիկոտինը, ջրածնի պերօքսիդը, ցիանիդը և այլն) գործածումը կարող է հանգեցնել պտղի զարգացման դանդաղեցման, վաղաժամ ծննդաբերության և բազմաթիվ այլ բարդությունների:

Գովազդ