Երեխայի սեռը որոշելու օրացույց. ներկայացնում է «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ը

Նախքան բեղմնավորումը երեխայի սեռը որոշելու մեթոդները խորը ու հին արմատներ ունեն:

Ասում են՝ սեռի որոշման ակունքներում կանգնած են չինացիները, ովքեր դրանով զբաղվել են հարյուրամյակներ առաջ:  Պտղի սեռը կանխավ որոշելու չինական հնագույն մեթոդներից մեկը կնոջ՝ բեղմնավորման պահին տարիքը դիտարկելն է:

Դա ամենահայտնի  եւ ամենադյուրին մեթոդներից մեկն է, որը, ինչպես եւ մնացած բոլոր ժողովրդական մեթոդները,  գիտական հիմնավորում կամ  ապացույց չունի:  Պետք է պարզապես հատուկ աղյուսակում նշել բեղմնավորման ամիսն ու բեղմնավորման պահին կնոջ տարիքը, եւ հաշվարկը կկատարվի:

Նույն սկբունքով գործելու է նաեւ «Իմ Փոքրիկ»-ի օրացույցը, որը հեշտորեն կգտնեք՝ սեղմելով կայքի աջ հատվածի վերին անկյունում`սև տողին  սպիտակ տառերով գրված «Իմ փոքրիկ»-ը:

Եթե արդեն սկսել եք մտածել հղիության մասին, այս օրացույցի միջոցով կարող եք հաշվել, թե երբ է առավել հավանական ցանկալի սեռի երեխայի  բեղմնավորումը:

ՀԳ. «Իմ Փոքրիկ»-ի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում անճշտությունների համար: