Հաճախ է պատահում, որ ինֆորմացիայի պակասի արդյունքում կանայք սխալ հետեւություններ են անում հղիանալու հավանականության մասին, ձեւավորում են մոտավոր պատկերացումներ եւ ամեն սեռական հարաբերությունից հետո սկսում մտահոգվել կամ հակառակը:
Հաճախ սխալ պատկերացումներն անցնում են ձեռքից ձեռք եւ մատուցվում որպես ճշմարտություն: Ստորեւ ներկայացնում ենք ամենատարածված հարցերը՝ ճիշտ պատասխաններով.
Հնարավո՞ր է հղիանալ, եթե առնանդամը հեշտոցին է դիպել ընդամենը մի քանի վայրկյան
Ամեն անգամ, երբ առնանդամը հպվում է հեշտոցին, առաջանում է հղիանալու իրական հնարավորություն: Իհարկե, ներթափանցելու հետ համեմատած հավանականությունը փոքր է, բայց ռիսկը կա: Սպերմատոզոիդները կարող են ներթափանցել յուրաքանչյուր շփման ժամանակ:
Հնարավո՞ր է հղիանալ առանց սերմնաժայթքման սեքսի
Ամեն անգամ, երբ առնանդամը հպվում է սեռական օրգաններին, հղիանալու ռիսկ է առաջանում: Այսինքն՝ ընդամենը մեկ սպերմատոզոիդի ներթափանցմամբ հնարավոր է հղիանաք: Իսկ սպերմատոզոիդի ներթափանցումը բացառել հնարավոր չէ: Իհարկե, հավանականությունը փոքր է, բայց կա:
Հնարավո՞ր է հղիանալ, եթե սերմնաժայթքմանը նախորդող հեղուկն է լցվում հեշտոց
Այս հեղուկն արտադրվում է միզուղիների վերին հատվածում գտնվող գեղձից: Այն նվազեցնում է ուղիներ թափանցող թթուները եւ ապահովում սերմի անցումը: Շատ տղամարդիկ չեն զգում՝ ինչպես է հեղուկը ցայտում, հետեւաբար չեն կարողանում վերահսկել պրոցեսը: Եվ հենց այստեղ է, որ առաջանում է գիտական կոնֆլիկտը: Մինչեւ այժմ վերջնականապես ապացուցված չէ՝ այդ հեղուկը պարունակում է սպերմատոզոիդներ, թե ոչ: Որոշ հետազոտություններ փաստում են, որ պարունակում է, որոշներն էլ՝ ոչ: Ամեն դեպքում վերջնական եզրակացություն չկա, ինչը նշանակում է, որ պետք է զգույշ լինել:
Աղբյուրը՝ americanpregnancy.org