Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

2-րդ եռամսյակը համեմատաբար ավելի հեշտ է ընթանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երեխային այլևս չեն անհանգստացնում գազիկները, նա արդեն ադապտացվել է շրջապատին, մայրիկն էլ ավելի ինքնավստահ է և ավելի ճիշտ որոշումներ է կայացնում խնամքի հարցում:

 

6 ամսականից երեխաները սկսում են պատրաստվել չոչ անելուն․ առանց փորիկը բարձրացնելու կարողանում են սողալ։ 6 ամսական երեխաները կարողանում են ոտքերի վրա կանգնել, երբ մեծահասակները բռնում են թաթիկներից կամ անութներից։ Այդ տարիքում փոքրիկը կարողանում է ձգվել ու վերցնել որևէ բան կամ դրանով հասկացնում է, որ ուզում է՝ իրեն գրկեն։

Երեխաների առաջին քայլերի հստակ ժամանակացույց չկա։ Շատերն առաջին քայլերն անում են 9, մյուսները՝ 17 ամսականում։ Հետևաբար հստակ ասել, թե երբ պետք է երեխան քայլի, սխալ կլինի, սակայն կարող ենք ասել՝ երբ և ինչպես են զարգանում երեխայի քայլելու ռեֆլեքսները։

5 ամսականում երեխան սկսում է ճանաչել իրեն հարազատ մարդկանց։ Կարողանում է պառկած վիճակում պտտվել, բռնում է ոտքերը թաթիկներով, կանգնում է, երբ իրեն պահում են մեջքից։ Կարողանում է ձեռքում պահել փոքր խաղալիքները կամ բռնել կաթի շիշը։ Երբեմն 5 ամսականում ծկթում են երեխայի առաջին ատամիկները։

Այլ հոդվածներ …

Գովազդ