Ինչպես այս, այնպես էլ հետագա փուլերում շատ կարևոր են մերսումը, գիմնաստիկան, մաքուր օդում զբոսանքը , կոփման պրոցեդուրաները և փոքրիկի հետ քնքնուշ շփումը:
3-6 ամսական փոքրիկների համար նախատեսված խաղալիքներ
Հեշտ լվացվող խաղալիքներ պատրաստված տարբեր նյութերից (ռետին, պլաստմասա, փայտ, սիլիկոն, մոմլաթ և այլն): Ցանակալի է ունենալ խաղալիքների շարք.
- միանման ֆորմաների, սակայն տարբեր չափսերի,
- Տարբեր ֆորմաների խաղալիքներ
- Միջին չափսի վառ գույներով զղզղիկներ, որոնք կունենան բռնակ, որպիսի նա կարողանա այն նետել կամ բռնել
- Խորանարդիկներ
- Մեծ գիմնաստիկական գնդակ
- Փոքր գնդակ 5-10 սմ պարագծով` ձայնային էֆեկտներով
- Հետաքրքիր դիմակներ
- Փուչիկներ
- Երաժշտական զարդատուփ
- Ձայնասկավառակներ մանկական երգերով
Խաղեր մինչ 6 ամսական երեխաների համար
Լավ է, եթե փոքրիկն այս փուլում երկար ժամանակ զգում և պահում է ձեռքի մեջ խաղալիք: Հետաքրքրությունը դեպի խաղալիք կօգնի նրա հետագա զարգացմանը: Օրինակ, եթե խաղալիքը դնեք նրանից որոշ հեռավորության վրա, ապա նա կփորձի ձգվել դեպի այն: Այս պարագայում խաղալիքը կծառայի որպես նրա շարժումների զարգացման (մեջքից դեպի փոր անցում, մագլցում և այլն), մկանների ամրացման խթան: Դա անհրաժեշտ է, որպեսզի փոքրիկին պատրաստեք սողալուն, նստելուն, կանգնելուն ու քայլելուն:
Կարևոր է, որպիսի փոքրիկը մինչև նստելը և ոտքի կանգնելը սովորի սողալ: Սողալու ընթացքում փոքրիկի մոտ սկսում է ճիշտ ձևավորվել ողնաշարը և ձևավորում են մկանների այն խումբը, որոնք պահում են կռնակը և ձևավորում են ողնաշարը: Մինչ 6 ամսականը խորհուրդ չի տրվում բռնի կերպով փոքրիկին նստեցնել կամ կանգնեցնել ոտքի վրա: Դա կարող է հանգեցնել ողնաշարի ծռվածության:
5-6 ամականում կարելի է փոքրիկին սովորեցնել միզամանի` ժամանական առ ժամանակ նրան ձեռքով պահելով: Եթե հասել եք Ձեր նպատակին, ապա անհրաժեշտ է էմոցիոնալ քաջալերել նրան:
Շարունակելի



