Ձեր փոքրիկը 3 ամսեկան է: Նա արդեն շատ բաներ է սովորել, նրա հետ՝ նաև դուք:
Ձեր միջև ձևավորվել են իրական հարաբերությունները: Երբ մտնում եք նրա սենյակ կամ մոտենում նրա մահճակալին, նա ուրախ ժպտում է , թափահարում թաթիկները և բոլոր շարժումներով ցույց է տալիս իր հոգեվիճակը: Նա արդեն շատ բաներ հասկանում և գիտակցում է: Գիտի, որ ամենալավ տեղը մայրիկի կամ հայրիկի գիրկն է:
Այդ իսկ պատճառով հարկ չկա նրան օրորել քնելուց առաջ, քանի որ նա կարող է դրան սովորել և սկսել անընդմեջ պահանջել, որ օրորեք:
Խորհուրդ № 1- փոքրիկին հարկավոր է գրկել օրը մի քանի անգամ, նրան հետաքրքիր է հետևել և զննել տարբեր առարկաներ Ձեր ձեռքերի վրայից: Սակայն մշտապես մի պահեք, անգամ եթե դուք ունեք դրա ժամանակը և ուժը: Նա դրան սովորում է և առանց Ձեզ չի կարողանում րոպե անգամ մնալ: Փորձեք նրան քնեցնել առանց օրորելու, քանի որ նա շարունակում է մեծանալ և արդեն 6-7 ամսականում դա կդառնա անխուսափելի: Օրորը կդառնա պահանջ, և հանգիստ վիճակը արդեն կսկսի անհանգստացնել և խանգարել նրան, փոքրիկը հետզհետե կդառնա անհանգիստ: Բացի այդ, նա գիշերը ավելի հաճախ կսկսի արթնանալ:
Եթե դա արդեն պատահել է, ապա շատ հոգաբանների կարծիքով , անհրաժեշտ է քնքշորեն նրան բարի գիշեր մաղթել և դուրս գալ սենյակից: Փոքրիը կսկսի լացել, ինչը կխոցի Ձեր սիրտը, սակայն դիմացեք: Փորձը ցույց է տալիս, որ դա միայն օգուտ կլինի երեխային, նա աստիճանաբար կհանգստանա: Պետք է սպասել մինչ գոռոցները կդադարեն և նա կքնի: Նման տեսարանները կարող են տևել 2-4 օր, սակայն լինում են դեպքեր երբ անգամ մեկ օրն է բավական: Դա կլինի միակ օրը, երբ Ձեր փոքրիկը կունենա ուշադրության պակաս:
Միևնույն ժամանակ զարգանում է փոքրրիկի խոսքը (խոսքի զարգացում ասվածը հարաբերական է այս պարագայում): 3-5 ամսականում մայրիկի և հայրիկի խոսքը նրա մոտ առաջացնում է հետաքրքրություն, նա ուշադիր լսում է ծնողներին:
Խորհուրդ № 2- զրուցեք փոքրիկի հետ , տարբեր քնքուշ անուներով դիմեք նրան, դիպչեք նրան` դա օգնում է հասկանալուն: Եթե այդ ամենը անում եք միայն բարուրելիս, ապա դա այդքան էլ արդյունավետ չէ: Փոքրիկը ուշադիր հետևում է մեծահասակների միմիկաներին և սկսում է հաճույքով գղգղալ: Եթե փոքրիկները մի քանիսն են, ապա նրանք միառժամանակ սկսում են երգել և ստացվում է իսկական խոռ: 5 ամսականում նա արդեն տաբեր ձայներ է հանում` դրանով արտահայտելով ուրախությունը կամ բողոքը:
Եվ եթե դուք նրա հետ կրկնում եք նրա «բու-բու», «գու-գու»-ն, նա պարտադիր Ձեր խոսքի մեջ տարբերակում է իր արտահայտությունները և ցուցաբերում է յուրահատուկ ուրախություն:
Խորհուրդ № 3- 5 ամսականից անհրաժեշտ է ցույց տալ տարբեր առարկաներ, ասելով` «ահա, նայիր սա մուկիկ է»: Նա կպատասխանի «պի-պի-պի» և այլն: Ցույց տվեք նաև տան առարկաները, որոնց նա ինքն է սիրում ուշադրություն դարձնել` նկար, գորգ, ծաղիկ: Խաղերը նրանց շատ են դուր գալիս, սակայն մի մոռացեք, որ նրանք կարող են շատ շուտ հոգնել: Այդ իսկ պատճառով սկսեք մեկ կամ երկու երգից: Մի մտահոգվեք, եթե նա միանգամից ուշադրություն չի դարձնում. ամեն ինչ կգա իր ժամանակին:
Հիշեք, որ ձեռքերի շարժումները և առարկաների հետ մանիպուլյացիան զարգացնում են փոքրիկի խոսքը: Այդ իսկ պատճառով գնեք նրա համար խաղալիքներ, որոնք հարմարավետ տեղավորվում են ձեռքի մեջ, որոնք նա հեշտ կարող է վերցնել:
Խորհուրդ № 4- սովորեցրեք փոքրիկին զբաղվել խաղալիքների հետ, ամեն ձեռքին մի խաղալիք տվեք, ցույց տվեք, թե ինչպես մեկով մյուսի վրա թակի և ձայն ստանա:
Տվեք նրան նաև զղզղիկներ, որոնցով նա կսովորի տարբերակել ձայները:
Մանագետները վստահեցնում են, որ նմանատիպ մոտեցումը խթանում է խոսքի գերազանց զարգացմանը: Նմանատիպ խաղերը 3 ամսական փոքրիկի հետ կարելի է խաղալ, երբ նա պառկած է փորիկի վրա: Նրա հայացքից 70-90 սմ. հեռավորության վրա շարժեք խաղալիքը աջ, ձախ, վերև, ներքև: Մահճակալի կախովի խաղալիքը հարկավոր է կախել 15 սմ հեռավորության վրա, որպեսզի նա կարողանա ձեռք տալ դրան:
Շուտով փոքրիկը կսկսի ձեռքը վերցնել խաղալիքներ և վեցերորդ ամսում կարելի է օգտագործել տարբեր գույնի խորանարդիկներ և տարբեր չափսերի խաղալիք օղակներ: Այլ խաղալիները հերթականությամբ թաքցրեք մի քանի օր, որ հետո փոքրիկը նորից բացահայտի դրանք:
Հիշեք, որ պետք է շարունակեք զբաղվել մերսմամբ:
Խորհուրդ № 5 - եթե մանակաբույժը պոլիկլինիկայում Ձեզ մերսում է նշանակել, ապա մի ալարեք նրան տանել պրոցեդուրաների: Եթե դուք նախընտրում եք դա անել տանը, ապա ուշադրություն դարձրեք № 1 խորհրդին:
Խորդուրդ № 6- փոքրիկին շատ հաճախ մի զբաղեցրեք, քանի որ նա աստիճանաբար նա կդադարի ինքնուրույն զբաղել: Նա կսկսի միայնակ ձանձրանալ և կկորցնի ինքն իրենով զբաղվելու ունակությունը: Այդպիսի իրավիճակը և Ձեր, և նրա համար կախվածություն է: Դա շատ հաճախ պատահում է առաջնելի հետ: Երբ փոքրիը լացում է, ապա ծնողները իրենց պարտավորված են զգում ինչ-որ բանով օգնել նրան: Հարկավոր է լինել մի փոքր «սառնասիրտ» , դա կօգնի չվնասել փոքրիկին: Երես են տալիս նաև այն փոքրիկերին, որոնց ծնվելուն ծնողները երկար են սպասել: Նրանք դառնում են «փոքրիկի ստրուկնեևրը», որն անթույլատրելի է, քանի որ հետագայում նրա համար շատ ավելի դժվար կլինի մերվել հասակակիցների հետ:
Խորհուրդ № 7: Ամերիկացի հոգեբանների կարծիքով օրական 100 անգամ մեղմ դիպչելը, շոյելը հանգստացնում փոքրիկին և նա էլ չի լացում: Շատ նորածինների և կրծքով կերակրվող բալիկներին հանգստացնոմ է հանգիստ երաժշտությունը և ռիթմը: Օրինակ, ձայանգրված սրտի բաբախում, կլասիկ երաժշտություն կամ օրորոցային: Հիանալի է, եթե փոքրիկները վատ են տանում էստրադային կարատումներ:
Փոքրիկին նաև հանգստացնում է մաքուր օդում զբոսանքը: Եվ հիշեք, որ նրանց մոտ կարող է լինել պարբերաբար կրկնվող լաց օրվա նույն ժամին: Թողեք որ մի քիչ լացի, ապա հետևեք Ձր ինտուիցիային, որը Ձեզ կտա շատ լավ խորհուրդ, թե ինչպես հանգստացնել փոքրիկին:
Նյութն՝ ըստ kid.ru կայքի