Օրորոցայինները երեխաների մոտ զարգացնում են ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը և հիշողությունը. բազմաթիվ փորձերի արդյունքում նման եզրակացության են հանգել Մայամիի Համալսարանի գիտնականները։  Նրանք նաև ապացուցել են, որ օրորոցայինները դրական ազդեցություն են ունենում  հետծննդաբերական դեպրեսիա ունեցող կանանց վրա։ 

Նախ` սկսենք նրանից, որ երեխաների համար կարևոր է կրկնությունը: Փոքրիկի կենտրոնացումն այդ տարիքում կարող է փոփոխական լինել`կախված նրանից, թե ստույգ քանի ամսական է, ինչ բնույթ ու տրամադրություն ունի:  Երբեմն նա կարող է վայելել խաղն ավելի քան 20 րոպե, բայց ավելի հաճախ դուք ստիպված կլինեք ամեն հինգ րոպեն մեկ վերափոխել խաղը: Ի դեպ, փոքրիկի միմիկայից կարող եք գլխի ընկնել`հոգնել է խաղից, թե ոչ: Եթե  պտտվում է դեպի ձեզ ու ծիծաղում, ուրեմն`դեռ ցանկանում է խաղալ, իսկ եթե հայացքով փախչում է ձեզնից,  լաց է լինում, ուրեմն` ժամանակն է փոխել ժամանցի բնույթը:

Գովազդ