Երեխայի երևակայության, խոսքի և ընդհանուր զարգացման համար մուլտֆիլմերը, թատերական ու կրկեսային ներկայացումները հիանալի միջոցներ են: Երեխաները պետք է դիտեն բացառապես մանկական ֆիլմեր ու ներկայացումներ, բայց լինում են դեպքեր, երբ ծնողները հաշվի չեն առնում այս «կանոնը»։ Մասնագետները խորհուրդ են տալիս աչալրջորեն հետևել, թե ինչ է դիտում երեխան:
Ժամանց
Դավթաշենում գործող մանկապարտեզը կիսում է բազմազբաղ ծնողների հոգսերը՝ առաջարկելով բազմաթիվ ծառայություններ
Եթե ցանկանում եք երեխաները լինեն շփվող, չունենան սոցիալականացման հետ կապված դժվարություններ, ինտեգրվեն շրջապատին, հեշտությամբ ընկերանան հասակակիցների հետ, չունենան խոսքային ու զարգացման խնդիրներ, զինվեն տարիքին համապատասխան գիտելիքով և պատրաստ լինեն դպրոցին, ապա պետք է հաճախեն մանկապարտեզ:
Հնարամիտ մայրիկը գտել է երեխային զբաղեցնելու իր տարբերակը
Ամերիկաբնակ մայրիկ Մերի Սմիթը babycenter.com կայքում ներկայացրել է դստերը զբաղեցնելու իր մեթոդը:
Որքա՞ն ժամանակ երեխան կարող է անցկացնել էկրանի առջև․ իմացեք տարիքային առանձնահատկությունների մասին
Երևի բոլոր ծնողներն էլ մտածում են՝ որքա՞ն ժամանակ պետք է երեխան անցկացնի էկրանի առջև։ Մասնագետները մշտապես նշում են, որ երկար ժամանակ համակարգչի, հեռուստաէկրանի մոտ անցկացնելը, հեռախոսով ու պլանշետով խաղալը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի ուղեղի զարգացման վրա։
Արշակ թագավոր և Շապուհ․ հայրենի հողի ուժը
Պարսից թագավոր Շապուհը տեսնում է, որ չի կարողանում հնազանդեցնել Հայոց արքա Արշակ Բ-ին, որոշում է այլ ճանապարհով նրան բերել իր մոտ: Մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության դաշինք կնքեն:
Իրիկուն․ Հովհաննես Թումանյանի հեքիաթ-բանաստեղծությունը
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Խաղալիքներ 1-1.5 տարեկան երեխաների համար - մաս 1
«Ակտիվ»՝ ահա այս տարիքի երեխաների ամենակարճ բնութագիրը: Նրանց այս տարիքում դուր են գալիս բոլոր այն խաղալիքները, որոնցով հնարավոր է ամբողջ մարմինը գործի դնելով խաղալ՝ գնդակ, ճոճանակ, մագլցելու հարմարանքներ և այլն:
Ինչպես երեխայի միջավայրը դարձնել հեքիաթային. լուսանկարներ
Եթե ունեք ժամանակ, համապատասխան միջոցներ (պարտադիր չէ միայն ֆինանսական) ու ցանկություն՝ երեխայի միջավայրը դարձնելու հեքիաթային, ապա այս լուսանկարները հենց ձեզ համար են։ Մենք առանձնացրել ենք մանկական սենյակի դիզայնի ու կահավորանքի հետաքրքիր լուծումներն ու ձեզ ենք ներկայացնում լուսանկարների տեսքով։



