Ամուր փակել աչքերը, մտովի պատկերացնել երազանքն ու ի սրտե սպասել: Նոր տարվա գալստյանն ընդառաջ մենք լցվում ենք հույսով, վերապրում նախկինում ունեցած էմոցիաները և փորձում պահել հավասարակշռությունը:
Ժամանց
Երեխայի մտածողության զարգացմանը նպաստող 5 խաղ
Խաղ 1․ Անցյալը և ապագան
Տվեք ցանկացած առարկայի անվանում և հարցրեք երեխային՝ ի՞նչ է եղել այս առարկան իր անցյալում: Ապա սկսեք երևակայել՝ իսկ ի՞նչ կարող է այն դառնալ ապագայում: Սրա շնորհիվ փոքրիկը հասկանում է, թե որքան բարդ և երկար ճանապարհ են անցնում իրերը մինչև սովորական, բոլորիս հայտնի ձևը ստանալը: Այն պահին, երբ երեխան գործի է դնում երևակայությունը, մեծանում է որևէ նոր բան ստեղծելու կամ սովորականից անսովորի կերտման հավանականությունը:
Մի քանի խորհուրդ, որոնք կհեշտացնեն ծնողների ու երեխաների կյանքը
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին։
Ամենից լավ տունը․ բանաստեղծություն
Էնտեղ, ուր հովը խաղում էր ազատ,
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Գարնանամուտ․ բանաստեղծություն
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք։
Տրամաբանության մարզում, վերլուծական և ստեղծագործական մտածողության զարգացում. Whiz Code Academy-ն ներկայացնում է ծրագիր 5-16 տարեկան երեխաների համար
Ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների պատկերացնել հնարավոր չէ։ Այն օր օրի զարգացնում է՝ հեշտացնելով մեր կյանքը, միևնույն ժամանակ, սակայն, մարդկանց դարձնելով «ավելորդ»։
«Եթե ուզում եք ապագայում աշխատանք ունենալ, պետք է հնարավորինս տարբերվեք մեքենայից: Այսինքն՝ պետք է լինել ստեղծարար, ունենալ քննադատական միտք ու սոցիալական հմտություններ»․ ասում է «Gardian» պարբերականի սյունակագիր Ջորջ Մոնբիոտը:
5 զարգացնող խաղ, որոնք կարելի է կազմակերպել երեխայի հետ տանը, զվարճանալ և սովորել
Ստուգում ենք բառապաշարը
Բառապաշարն ու աշխարհընկալումը ցույց են տալիս մարդու մտավոր զարգացման մակարդակը, ուստի եկեք զարգացնենք դրանք: Հարկավոր են թղթեր և մատիտներ:
Փոքրիկի մտածողությունը զարգացնելու 7 արդյունավետ խաղ
Փոքրիկի մտածողությունը զարգացնելու գործն առաջին հերթին պետք է ստանձնեն ծնողները՝ խաղերի միջոցով ապահովելով թե՛ հրաշալի ժամանց, թե՛ ուսուցանում։



