Եվ այսպես Հակոբը նորից հաստատվեց Քանանի երկրում: Նրա բոլոր զավակները մեծացան, բացի ամենակրտսեր Բենիամինից: Իր որդիներից ամենաշատը սիրում էր Հովսեփին, որը Բենիամինից մի քիչ ավելի մեծ էր: Նա արդեն մեծ տղա էր ու բոլոր երեխաներից ամենահնազանդը:

Հակոբը իր սիրած որդուն մի գեղեցիկ զգեստ նվիրեց: Դա մի սքանչելի գույնզգույն զգեստ էր, որ Հովսեփը հաճախ էր հագնում: Եղբայրները շատ էին նախանձում իրեն ու կոպիտ և անբարյացակամ էին վերաբերվում:

Մի օր Տերը Հակոբին ասաց, որ հայրենիք վերադառնա: Հակոբը վերցրեց իր կանանց ու երեխաներին, հավաքեց ունեցվածք ու ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիրը: Չգիտենալով, թե արդյոք Եսավի բարկությունը իջե՞լ է, թե ոչ: Նրա բարկությունը մեղմացնելու համար շատ նվերներ ուղարկեց նրան:

Ռեբեկան լսեց, որ Եսավը սպառնում է սպանել իր սիրելի որդի Հակոբին: Այդ մասին հայտնեց Հակոբին ու խորհուրդ տվեց փախչել իր եղբոր Լաբանի մոտ ու որոշ ժամանակ այնտեղ ապրել, մինչեւ որ Եսավի զայրույթն իջնի:

Հակոբի մեկնելուց առաջ Իսահակն իր մոտ կանչեց նրան ու պատվիրեց չամուսնանալ Քանանի աղջիկներից որեւէ մեկի հետ, այլ աղջիկ առնել Միջագետքի դստրերից: Ապա Իսահակն օրհնեց նրան, ասելով. «Թող ամենակարող Աստվածն օրհնի քեզ... Թող Աբրահամի օրհնությունը տա քեզ ու քո սերունդին»: Հակոբը ճանապարհ ընկավ դեպի Միջագետք: Ճանապարհին գիշերը վրա հասավ ու նա մի տեղ կանգ առավ, գլխի տակ մի քար դրեց ու քնեց բաց երկնքի տակ: Այնտեղ Աստված նրան մի հրաշալի երազ տվեց: Հակոբը երազում մի սանդուղք տեսավ, որի ծայրը երկինք էր հասնում, որի վրա Աստծո հրեշտակներն իջնում-բարձրանում էին: Աստված խոսեց նրան ու ասաց. «Ես

Քանանու երկիրը մոտենալով, Հակոբը տեսավ, որ Եսավը չորս հարյուր մարդկանցով դեպի իրեն է գալիս: Այն ժամանակ նա առաջ անցավ ու եղբորը մոտենալով յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց: Եսավը եղբոր ընդառաջ վազեց, գրկեց ու երկուսով լաց եղան: Հետո մոտեցան կանայք, երեխաներն ու ծառաները և խոնարհվեցին Եսավի առաջ:

Շարունակելով դեպի Միջագետք իր երկար ճանապարհը, Հակոբը վերջապես հասավ այնտեղ, ուր սքանչելի արոտավայրեր կային: Կանգ առավ մի ջրհորի մոտ, որի անցքը մի մեծ քարով էր փակված: Հովիվները մոտեցան, ջրհորի անցքը փակող քարը տեղաշարժեցին, իրենց նախիրը ջրեցին ու քարը ետ տեղը դրին:

Հակոբը  մոտիկ գտնվող հովիվներին հարցրեց. «Նագովրի որդի Լաբանին ճանաչում եք»: Նրանք ասացին. «Այո, ճանաչում ենք, ահա նրա աղջիկը` Ռաքելը, ոչխարների հետ գալիս է»: Ռաքելն իր արածեցրած ոչխարների հետ ջրհորին էր մոտենում: Ռաքելին տեսնելով Հակոբը մի

Ծերության հասակում Իսահակի տեսողությունը վատացավ: Մեռնելուց առաջ ուզեց օրհնել իր առաջնեկին` Եսավին: Իսահակը նրան իր մոտ կանչեց ու պատվիրեց, որ նա որսամսից իր սիրած ճաշերը պատրաստի: Հայրը խոստացավ դրանից հետո օրհնել իր որդուն:

Այս լսելով Ռեբեկան Հակոբին իր մոտ կանչեց ու պատմեց այդ բոլորը: Նա շատ էր ուզում, որ Հակոբը հայրական օրհնությունը ստանար: Այդ պատճառով նա որոշեց խաբել Իսահակին: Երբ Եսավը որսի գնաց, Ռեբեկան Հակոբին նախիր ուղարկեց, երկու այծ բերել տվեց եւ Իսահակի սիրած ճաշը պատրաստեց: Հետո վերցրեց Եսավի սիրած հագուստն ու Հակոբին հագցրեց: Բայց քանի որ Եսավի մարմինը շատ մազոտ էր, Ռեբեկան Հակոբի ձեռքերն ու վիզը այծի մորթիով փաթաթեց, որպեսզի եթե վատ տեսողություն ունեցող հայրը շոշափի, չզգա տաբերությունը:

Հակոբը վերցրեց պատրասած ճաշն ու մտավ հոր մոտ: Երբ Հակոբը հորն առաջարկեց ուտել ճաշը, հայրը ասաց. «Մոտեցիր ինձ շոշափեմ

Այլ հոդվածներ …

Գովազդ