Ասթմայով հիվանդ երեխաները Հայաստանում բուժվում են անվճար

Հայաստանում մինչև 6  տարեկան երեխաներին ասթմայի բուժման համար տրամադրվում է անվճար դեղորայք, իսկ 7-18 տարեկանների համար դեղորայքն անվճար է`իրենց պոլիկլինիկայում որպես ասթմայով հիվանդ գրանցված լինելու դեպքում: Մեր երկրի բնակչության 7-8 տոկոսը տառապում է ասթմայով:

Նրանց մեջ քիչ չեն նաեւ երեխաները:

Բրոնխյալ ասթման բրոնխների կծկում է, որն առաջանում է գերգրռվածության հետևանքով: Ցանկացած արտաքին գործոնի գրգռիչ կարող է առաջացնել ասթմա: Ծխով լցված սենյակում գտնվող մարդը հայտնվում է համարյա այնպիսի վիճակում, ինչպիսին ասթմայով հիվանդը: Հիվանդությունը սրվում  է հատկապես գարնանը, ամռան վերջում և աշնանը:

«Ասթմա» և «Բնաբուժություն» կենտրոնների տնօրեն, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանի խոսքով` ասթմայով հիվանդին պետք է մշտապես ուղղություն ցույց տալ, որպեսզի սխալ դեղեր չօգտագործի: Երեխաների 1 /3-ի մոտ այն բուժվում է ինքնըստինքյան` առանց միջամտության: Ասթմայի դեմ պայքարելու ամենաարդյունավետ ձևը, ըստ պրոֆեսորի, բնաբուժությունն է, ինչը չի կարելի շփոթել բուսաբուժության հետ: Բնաբուժությունը բնական գործոնների ամբողջություն է` արևաբուժություն, ջրաբուժություն և անձավաբուժություն:

Հայաստանում կա 235 մ2 խորությամբ անձավաբուժական առողջարան, որը զբաղեցնում է 4000 մ2 տարածք: Այստեղ հատուկ կաբինետները, զբոսանքները նպաստում են հիվանդության բուժմանը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ