Մարիա Մոնտեսորիի կրթական մեթոդները – մաս -1

«Իմ Փոքրիկ»-ը ներկայացնում է Մարիա Մոնտեսորիի խորհուրդների շարքը: Ամեն անգամ կներկայացնենք 1 սկզբունք` իր բացատրությամբ: Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ով է Մոնտեսորին, «Իմ Փոքրիկ»-ը կմանրամասնի: Նա իտալացի բժիշկ եւ ուսուցիչ էր: Ծնվել էր 1870-ին, մահացել 1952-ին: Մոնտեսորին առանձնանում էր իր ինքնատիպ կրթական մոտեցումներով: Նա ամենից շատ կարեւորում էր երեխայի ազատությունն ու ընտրության իրավունքը: Նրա կրթական մոտեցումներով հիմնված

կենտրոնները գործում են ամբողջ աշխարհում:

Մարիա Մոնտեսորին հմայված էր երեխաներով:  Նա մեծ հաջողության հասավ`  ստեղծելով երեխաների վաղ շրջանի զարգացման յուրատեսակ մի մեթոդ, որը մինչեւ օրս հանրածանոթ է: Այս մեթոդի առանցքում երեխային աշխարհն ընկալելու լիակատար ազատություն տալն է: Աշակերտի ճանաչողական հետաքրքրությունները բավարարելու համար ուսուցիչը պետք է ուսուցման հատուկ միջավայր ստեղծի եւ հնարավորություն, որ այդ միջավայրն ինքնուրույն գործի:

«Երեխայի տունը»

Մարիա Մոնտեսորին  սկսեց հիմնել մանկական ուրույն միջավայր` հրաժարվելով ավանդական սեղաններից ու նստարաններից: Փոխարենը նա տեղադրեց շարժական սեղաններ ու աթոռներ: Երեխան հանգիստ կարող էր վերադասավորել դրանք` տեղավորելով հարմար վայրերում:  Եթե փոքրիկը ցանկանում էր, կարող էր տեղ գտնել հատակի հատուկ գորգի վրա` ինքնուրույն սերտելով կրթական պարագաները: Ուսուցիչն օգնում էր ընտրելու հարցում, բայց չէր պարտադրում իր կարծիքը: Երեխան կարող էր ներգրավվել այն գործողության մեջ, որը հավանում էր` օգտագործելով պարագաներն այնքան ժամանակ, որքան կամենում էր: Միակ օրենքը, որ խստորեն պահպանվում էր, աշխատանքի ավարտից հետո  պարագաները հավաքելն ու տարածքը մաքրելն էր:

 

Շարունակելի

Աղբյուրը` geniuspregnancy.com