Ինչ է հարկավոր
Կաթնաշոռ (խանութի կամ տնական) - 200 գրամ
Հասած խնձոր - 3 հատ
Թարմ ձու - 2 հատ
Շաքարավազ - 2 ճաշի գդալ
Ցորենի ալյուր - 2/3 բաժակ
Փխրեցուցիչ - 0.5 թեյի գդալ
Բուսական յուղ` նրբաբլիթները տապակելու համար
Ինչպես պատրաստել
Խորը տարայի մեջ հարկավոր է դնել կաթնաշոռը (այն կարելի է նախապես անցկացնել քամիչով և հարել բլենդերով), ձուն և շաքարավազը: Բաղադրիչները լավ խառնել:
Հարկավոր է մաքրել խնձորի կեղևը և հանել միջուկը, այնուհետև անցկացնել մեծ քերիչով և ավելացնել կաթնաշոռային զանգվածին:
Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, անցկացնել մանր քամիչով և խառնել կաթնաշոռի և խնձորի զանգվածին:
Տապակի մեջ լավ տաքացնել բուսական յուղը և գդալի օգնությամբ ձև տալով` ստանալ կլոր, փոքր նրբաբլիթներ: Դրանք տապակել երկու կողմից:
Նրբաբլիթները պետք է տապակել միջին կրակի վրա, որպեսզի մեջտեղի հատվածը հասցնի եփվել:
Բարի ախորժակ



