Երբ ընտանիքը համալրվում է փոքրիկով, ծնողները ոչ միայն պետք է հոգան նրա խնամքի ու դաստիարակության մասին, այլ նաև կազմակերպեն նրա ժամանցը դրսում:
Շատ լավ է, եթե ապրում եք սեփական տանը, որտեղ փոքրիկն ազատ կարող է խաղալ բակում, այլ ոչ թե քաղաքում, որտեղ տան բակում կա մետաղական և բետոնից խաղահրապարակ:
Ծնողներից շատերը գերադասում եմ զերծ պահել փոքրիկին նմանատիպ խաղահրապարակներից, մինչդեռ ոմանք էլ նախընտրում են, որ փոքրիկը շփում ունենա հասակակիցների հետ և ոչ մի վտանգ չեն տեսնում նման խաղահրապարակներում: Թե նրանցից որ մեկն է ճիշտ կամ սխալ, դժվար է ասել, սակայն մենք կփորձենք հստակեցնել`
-
Մանկական խաղահրապարակներ բակում: Սա մի միջավայր է, որը մեծ դեր է խաղում փոքրիկի ինտելեկտուալ զարգացման և սոցիալականացման մեջ: Անկախ նրանից, թե ինչպիսի որակյալ մանկապարտեզ է հաճախում Ձեր փոքրիկը, միայն հասակակիցների հետ ազատ շփման շնորհիվ է, որ նա կսովորի ապրել հասարակության մեջ: Նա ստանում է հիանալի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական զարգացում: Հասկանալի, որ այնտեղ նա ֆրանսերեն կամ մայրենի լեզվի քերականություն չի սովորի, սակայն կկարողանա հասակակիցներից վերցնել բավականին օգտագար բաներ, որոնք անհրաժեշտ են նրա տարիքին: Իհարկե, գուցե Ձեր աչքերով նրա ամենախորը փորած փոսը ոչինչ է, իսկ նրա համար դա մեծ ապացույց է, որ նա կարող է ամեն ինչ:
Անվտանգությունը խաղահրապարակում: Սա թերևս գլխավոր հարցն է, որը պետք է անհանգստացնի ծնողներին:
-
Ավազուտ` սա ոչ միայն ավազից հեքիաթային տաճարներ պատրաստելու վայր է, այլ նաև ապակյա ջարդված տարաների, ճիճուների, ներարկիչների, փոշու, վտանգավոր միջատների համար տարածք, որոնց ձգում է ավազում առկա խոնավությունը: Ավազի մեջ խաղը կարող է վտանգավոր լինել` 10-ից 7 ավազուտում անպայման կլինեն ճիճուների ձվեր: Ընդ որում, սովորաբար ավազուտներում ավազը պարբերաբար չեն փոխում նորով: Ի՟նչպես վարվել: Պատասխանը մեկն է` երբեք թույլ չտալ, որ փոքրիկն ավազը տանի դեպի բերան: Շատ ծնողներ այս իրավիճակից դուրս են գալիս բավականին յուրահատուկ տարբերակով` երեխային փայտիկով կոնֆետ են տալիս, որը երկար զբաղեցնում է նրան և երեխան այդ ընթացքում ձեռքը չի տանում դեպի բերանը: Եթե կա հնարավորություն, ապա շաբաթը մեկ անգամ ավազի վրա եռացրած ջուր լցրեք` բարձր ջերմաստիճանը կոչնչացնի ճիճուներին: Օգտակար է թաց անձեռոցիկով փոքրիկի թաթիկները մաքրելը: Այլ ծնողների հետ ինքներդ մաքրեք ավազը տեսանելի աղբից: Ուշադիր զննեք ավազը, եթե դրանում չափից շատ կավ կա, ապա դա խոսում է այն մասին, որ դրանում շատ են ծանր մետաղները: Այդ պարագայում հարկ կլինի փոխել ամբողջ ավազը:
-
Ճոճարաններ` փոքրիկների սիրած զբաղմունքը, որը կարող է վնասվածքների և անգամ ճնշման բարձրացման պատճառ դառնալ: Խաղահրապարակում բոլոր ճոճարանները նախատեսված են փոքրիկի համապատասխան ծանրությունը պահելու համար և սովորաբար լինում են պարանից կամ մետաղյա շղթայից կախված: Այն ճոճարանները, որոնք կախված են մետաղյա շղթայից, կարող են վտանգավոր լինել և մոտակայքում գտնվող փոքրիկների համար, և հենց այն փոքրիկի համար, որը գտնվում է դրա վրա: Նախքան նման ճոճարանի վրա փոքրիկին նստեցնելը փորձարկեք այն` ինքներդ նստեք դրա վրա և համոզվեք, որ այն պահում է Ձեր քաշը: Դուք կարող եք չնկատել, որ մետաղյա շղթան ժանգոտված է և կախված է «մազի վրա» կամ պարանն արդեն մաշվել է և կարող է կատարվել անխուսափելի դեպք: Եթե Դուք փոքրիկին թույլ չեք տալիս ճոճվել ճոճանակի վրա, սակայն գտնվում եք մոտակայքում, ապա ցուցումներ արեք փոքրիկին, թե ինչ սահմաններ նա չպետք է անցի խաղալիս, որպեսզի հարված չստանա: Մինչև 10 տարեկան երեխաններին չի թույլատրվում 10 րոպեից ավել ճոճվել, քանի որ դա կարող է ծովային հիվանդություն առաջացնել:
-
Կարուսելներ` փոքրիկներին գրավող ևս մեկ գործիք` լի վնասվածքներով, գլխի հարվածներով և կոտրվածքներով: Կարուսելների հետ պետք է զգույշ լինել: Ներշնչեք փոքրիկին, որ կարուսելը հանկարծակի կարող է կանգ առնել և նա ցած կընկնի, եթե ձեռքերով ամուր բռնված չլինի: Սովորեցրեք, որ չի կարելի ցատկոտել կարուսելում, և կարելի է կանգնել ու ցած իջնել միայն այն ժամանակ, երբ կարուսելը կանգնած է:
-
Տնակ կամ ծածկապատշգամբ խաղահրապարակում` ցավոք նմանատիպ գեղեցիկ կառույցները կարող են ծառայել հեպատիտի, սպիդի կամ նմանատիպ հիվանդությունների տարածման աղբյուր: Բանն այն է, որ գիշերը նմանատիպ ծածկոցները կարող են ծառայել հասարակության համար ոչ այդքան պիտանի մարդկանց համար հավաքատեղի, որտեղ օգտագործվում են թմրանյութեր և այլն :Նախքան փոքրիկի այնտեղ մուտք գործելն անհրաժեշտ է զննել և հեռացնել ավելորդ կեղտերը և անպայման խաղից հետո լվանալ փոքրիկի թաթիկները:
-
Փոսեր, հորաններ, շինհրապարակներ. նմանատիպ երևույթներ, ինչպիսին են բաց հորանները կամ չծածկված փոսերը, կարելի է հաճախ հանդիպել խաղահրապարակների մոտակայքում: Դրանք մագնիսի պես քաշում են փոքրիկներին` զննելու և անգամ իջնելու ցած: Մի թուլատրեք անգամ մոտենալ նման վայրերի, քանի որ փոսերի եզրերը կարող են սղլիկ լինել, և փոքրիկն արագ կարող է հայտնվել դրանց մեջ: Այդպես է նաև շինհրապարակների դեպքում: Փոքրիկները պաշտում են զննել նմանատիպ վայրերը, խաղում եմ պահմտոցի, սակայն չէ որ նմանատիպ վայրերում ամենուրեք մեխեր են , կոտրված ապակիներ, սուր անկյուն ունեցող թափոններ և այլն:
Խաղահրապարակներ տան բակում` եթե բոլոր վերը նշվածները կան Ձեր մոտակա խաղահրապարակում, ապա անհապաղ ծնողական խորհուրդ հավաքեք և մի սպասեք թաղապետարանի գործողություններին , այլ ինքներդ միջոցներ ձեռնարկեք` վերանորոգեք կարուսելները, մաքրեք ավազը և, ամենակարևորը, ցանկապատեք այն, որպեսզի գիշերներն այլ մարդիկ մուտք չունենան խաղահրապարակ: Իսկ բանալիներ կարող են ունենալ այն ընտանիքները, որոնց փոքրիկները պետք է խաղան այնտեղ:



