Մրգային կոզինաղ, որը հեշտորեն կարող եք պատրաստել տանը

Ինչ է հարկավոր

 

Ընկույզ - 150 գ

Կակաոյի փոշի - 50 գ

Կոկոսի փշրանք - 100 գ

Չորացրած մրգեր - 350 գ

Մեղր - 1 ճաշի գդալ

 

Ինչպես պատրաստել

 

Չորացրած միրգը հարկավոր է լվանալ կամ փափկեցնել եռացրած ջրի գոլորշու վրա, այնուհետև հանել և սրբել: Դրանք հարկավոր է մանրացնել մսաղացի օգնությամբ: Ընկույզը ևս մանրացնել բլենդերով կամ մսաղացով: Ընկույզը և միրգը խառնել, ավելացնել կակաոն, մեղրը և կոկոսի փշրանքները: Բոլորը միասին պետք է լավ խառնել, որպեսզի ստացվի պինդ զանգված: 

Թխելու համար նախատեսված թղթի վրա լցնել պատրաստած զանգվածը, հավասարեցնել և լավ սեղմել: Դնել սառնարան մի քանի ժամ: Սառնարանից հանել և բաժանել կտորների:

 

 

Բարի ախորժակ