Բանանով մուս պատրաստելու համար հարկավոր է.
- 120 գրամ բանան
- 7 գրամ ժելատին
- 1,5 ճաշի գդալ շաքարավազ
- 1 թեյի գդալ լիմոնի հյութ:
Պատրաստման եղանակը
Մնացած շաքարավազով պետք է սիրոպ պատրաստել ու հասցնել եռման ջերմաստիճանի:
Այնուհետև սիրոպին ավելացնել ժելատին, որը նախապես հարկավոր է թրջել 30 րոպեով:
Խառնել ու էլի հասցնել եռման ջարմաստիճանի:
Ավելացնել լիմոնի հյութը, խառնել և սառեցնել մինչև 40-50 աստիճան:
Շաքարավազի հետ տրորված բանանն ավելացնել խառնուրդին և լավ խառնել: Լավ հարել, լցնել ամանի կամ կաղապարի մեջ և դնել սառնարան: Սառելուց հետո մատուցել:
Բարի ախորժակ:



