Ալիսը փոքրիկ աղջիկ է, որն իր համար անսպասելիորեն զարմանալի ճանապարհորդություն է կատարում Հրաշքների աշխարհ: Ծառի տակ նստած, շոգից թուլացած՝ նկատում է վազող ճագարին, որն ունի ժամացույց: Նայելով իր այդ ժամացույցին՝ ճագարն անվերջ կրկնում է, որ ուշացավ: Այն, որ ճագարը խոսում է, Ալիսին չի զարմացնում: Հետաքրքրությունից դրդված Ալիսը նետվում է նրա ետևից ճագարաբնի մեջ և հայտնվում է ուղղահայաց թունելում: Վայրէջքն ավարտվում է, և նա հայտնվում է մեծ սրահում: Ճագարն անհետանում է, իսկ Ալիսը տեսնում է բազմաթիվ դռներ և սեղան, որի վրա



