Sidebar

Բարի ամպիկ, ճախրող ամպիկ,

Ուր ես այդպես դու շտապում,

Երկնի ծովում դու լողալով,

Դեպի ուր ես սլանում:

Մեր գյուղի տան մեծ այգում

Մի մեծ կովիկ է ապրում:

Հենց արեւը երկնքում

Իր շողերն է տարածում,

Տոտիկները իմ փոքրիկ,

Ունեն արդեն նոր կոշիկ`

Կարմիր, կապույտ, խատուտիկ,

Ճիշտ ինձ նման ուրախիկ:

Բայց չեմ սիրում ես կոշիկ,

Սեւանա լիճը, գիտես,

Ամռան տապին զովացնող

Ու դասերի ավարտին

Մեզ իր լայն գիրկը կանչող

Ժամանցի վայր չէ միայն:

 

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում:

 

Ժամանակով մի թագավոր ա լինում, ունենում ա մինուճար մի տղա: Էս տղի տարիքը հասնում ա, թամամում, համա ինչ աղջիկ որ ջոկում են սրա համար, չի ուզում պսակվի հետը:

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։

ՏԻԿՆԻԿԸ

Տիկնիկ ունեմ՝ ծաղրածու է,
Քիթը՝ հավի ներկած ձու է,
Հագնում է նա փքված մի շոր,
Կոշիկներն են խոշո՜ր, խոշո՜ր։

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,

 

Բախտի բերմամբ, 
Թե պատահմամբ, 
Մի մեծ ագռավ 
Մի գունդ պանիր 
Դաշտում գտավ, 
Կտուցն առավ, 
Ծառին թռավ։ 

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, 
Դրսի որսը թող արա. 
Իջի՛ր ջրի հատակը, 
Մինչեւ անցնի վտանգը: 

Հիշողությունը բարդ գործընթաց է, որ երեք հիմնական փուլերից է կազմված: Առաջին փուլում ուղեղը «ամրագրում է» զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիան, երկրորդին` հիշում է այն, իսկ երրորդին արդեն վերարտադրում:

Այսպիսի աշխատանք փոքրիկերը կանեն մեծ հաճույքով և հեշտությամբ:

Ձեր փոքրիկը դեռ նամակ չի՞ գրել Ձմեռ պապին, ապա դուք էլ մասնակից դարձեք այդ գործընթացին ու շտապեք նամակը շարադրել. առջևում Ամանորն է:

ԽԱՂ 1: Մեծ թղթի վրա նկարեք առանց քթի  Ձմեռ Պապ և կախեք այն պատից: Քիթը պատրաստեք պլաստիրինից:

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում:

Գայլերն ուզում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին:

 

Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնից են: Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կարողությունը թող լինի իմ հարազատ որդուն»:

Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել:

Ամբողջ օրը տանը մնում,

Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

Հողմ ու բքին կանգնած դրսում,

Թեև մերկ է, բայց չի մրսում,

Հաստանում է փաթիլներից,

Ու մաշվում է արեգակից։

Ողջ աշխարհին օգտակար,

Երեք տառից փափուկ քար,

Վարդն է հայոց աշխարհի,

Զարդն է հայոց աշխարհի:

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ ամենաբնորոշը, առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ»  կամ  «Սասնա ծռեր» էպոսն է։

Էպեսի 1-ին հատվածը կարդացեք այստեղ

Տղեկներ որ ջոջացան,
Մեկ օր առավոտուն
Հետ ճժերուն կը խաղային։

 

Էպոսի 3-րդ հատվածը

 

Տղեկներ որ ջոջացան,
Մեկ օր առավոտուն
Հետ ճժերուն կը խաղային։

8 հնարամիտ խաղ՝ քնից առաջ․ տեսեք՝ ինչ ուրախ ու հանգիստ կքնի փոքրիկը - մաս 1

Փոքրիկներն աղմկում են, հրաժարվում քնել, փորձում հնարավորինս շատ հակառակվել ծնողներին և խաղալ: Տվյալ իրավիճակում երեխայի հետ վիճելու փոխարեն մայրիկն ու հայրիկը կարող են զիջումների գնալ և կազմակերպել հանգիստ խաղեր քնից առաջ, որոնք նաև լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինեն։

 1 Գրկախառնություն

Գրկեք ձեր երեխային և նրա ականջին ասեք տասը քաղցր խոսք: Օրինակ՝ սիրելի, խելացի, ուժեղ, նրբանկատ, համարձակ, տաղանդավոր, հոգատար, գեղեցիկ, անվախ, բարի: Փոխվեք դերերով ու լսեք հաճելի խոսքեր արդեն փոքրիկից ձեր մասին: Այս խաղը ձեզ կմոտեցնի և երեխային կհաղորդի ինքնավստահության զգացում։

 

2 Լռություն երեքի հետ

Հայրիկը, մայրիկը և երեխան երկու-երեք րոպե լռում են, ուշադիր լսում պատուհանից այն կողմ հնչող ձայները: Երբ ժամանակն ավարտվում է, յուրաքանչյուրը նկարագրում է իր լսածը: Օրինակ՝ մայրիկն իբր լսել է, թե ինչպես են երկու թռչուններ վիճում, իսկ հայրիկը՝ ինչպես է մի մեքենա մյուսին բողոքում, որ իրեն չեն լվանում, մոռանում են լիցքավորել: Եվ այստեղ հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է լսել երեխան:

  

3 Գորգ-ինքնաթիռ

Հատակին փռված է փոքրիկ գորգ: Մայրիկը երեխային ասում է, որ այդ գորգը կախարդական է և կարող է թռչել: Բալիկի հետ նա նստում է գորգի վրա և խնդրում նրան փակել աչքերը: Դրանից հետո հարցնում է՝ որտե՞ղ կուզես թռչենք այսօր: Հետո նա արտասանում է կախարդական բառեր, գորգը ենթադրաբար հանում է օդ, և նրանք երևակայության օգնությամբ մեկնում են հեքիաթային ճանապարհորդության: Մայրիկը սկսում է պատմություն հորինել, խոսել այն մասին, թե ինչ կանգառներ են անելու, ինչ են տեսնելու և «թռիչքի» ընթացքում իրականացնում: 

 

4 Գնացքի ռելսեր

Մատների օգնությամբ փոքրիկի մեջքին ուղիղ գծով շարժումներ ենք անում, ընթացքում դադար տալիս, մեղմ հպվում, շրջանակաձև շարժում, բարձրաձայն ասում՝ գնացքը շարժվում է, փղիկը գնացք նստեց կամ ուղևորներն իջնում են: Ստացվում է՝ մերսումն ու զվարճանքը մեկտեղվում են խաղի մեջ: 

 

Շարունակելի