Հունվարի 6-ին` ժամը 17:06-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարան քաղաքի ծննդատուն. անհրաժեշտ Է օգնություն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, հայտնում է ԱԻՆ կայքը:
Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության և անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետև մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «Զիլ 131» մակնիշի բեռնատարով: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին` Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին, ովքեր վերջինիս տեղափոխել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն:



