Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնում ամփոփվել են այս տարվա ծնունդների տվյալները` 11 ամսվա կտրվածքով: Ըստ վարչության կողմից տրամադրված տվյալների` 2011 թվականին Գեղարքունիքի մարզում ծնվել է 2511 երեխա, որից 298-ը` նոյեմբերին:
Նոյեմբերին ծնունդների թիվը հոկտեմբերի ծնունդների թվին զիջում է 46-ով:
Արմենպրես



