Կինը ծննդաբերել է հենց նույն օրը, երբ իմացել է իր հղիության մասին

Լինդան և Մայքլն ամուսնացած էին ավելի քան 20 տարի, և այդ տարիների ընթացքում նրանք շատ էին ցանկանում երեխա ունենալ: Իսկ 2011 թ, երբ Լինդան շատ ծանր վիրահատությունից հետո հազիվ էր փրկվել, բժիշկները միաձայն պնդել էին, որ նա կարող է մոռանալ երեխա ունենալու մասին:

Սա էր պատճառը, որ 44-ամյա կինը հղիության նախանշանները կապել էր վիրահատության հետ: Սակայն, երբ ամերիկուհու որովայնում տարօրինակ երեևույթները շարունակվել էին, նա դիմել էր բժշկի, որն էլ, որովայնային ճողվածք

կասկածելով՝ նրան ուղարկել էր ուլտրաձայնային հետազոտության:

Հետազոտող բժիշկը չէր հավատացել իր աչքերին, երբ էկրանին պաթոլոգիայի փոխարեն նկատել էր 40 շաբաթական պտուղ: Բժիշկները որոշել էին շտապ կեսարյան հատում իրականացնել: Բարեհաջող ավարտ ունեցած վիրահատության արդյունքում ծնվել էր 4.5 կգ կշռող աղջնակ:

Տեղեկանալով այս մասին՝ Մայքլը սկզբում որոշել էր, որ դա անհաջող կատակ է, սակայն բժիշկների զանգից հետո սլացել էր հիվանդանոց և գրկել իր փոքրիկին։ Այս մասին հաղորդում է Federal Post-ը:

Աղբյուրը` www.1in.am