Չինաստանի Հայհուա քաղաքում է բնակվում աշխարհի ամենացածրահասակ 3-ամյա երեխան, ով ըստ բժիշկների` այլևս երբեք չի աճի, գրում է Daily Mail-ը:
Երեխայի հասակն ընդամենը 54 սմ է, ինչն իրականում համապատասխնում է նորմալ նորածնի հասակին: Նա ծնվել է 1.05 կգ քաշով և 33 սմ հասակով: Այժմ նա երեք տարեկան է և նրա քաշը կազմում է 2.5 կգ , իսկ հասակը` 54 սմ: Սակայն տեղի հիվանդանոցի բժիշկները, որոնց հսկողության տակ այժմ գտնվում է երեխան, համոզված են, որ գենետիկ ձևափոխումն է պատճառ հանդիսացել փոքրիկի մոտ աճի դադարեցման հարցում:
Անկախ ֆիզիկակական թերությունից աղջնակը բավական ակտիվ է և շատ է սիրում շփվել հասակակիցների հետ:



