ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ տվյալ պահի դրությամբ դպրոցներում արձակուրդ է ու դեռևս հեռավարի անցնելու որոշում չկա, երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը կսկսվեն առկա ձևաչափով։
Ավելի վաղ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2021 թվականի աշնանային արձակուրդները դպրոցներում երկարացվում են մեկ շաբաթով՝ քովիդով պայմանավորված։ Իսկ բուհերում մինչև նոյեմբերի 15-ը դասերը անցկացվելու են հեռավար։
«Եթե մինչև 15-ը ոչինչ չփոխվեց, ապա բուհերը կվերադառնան առկա ուսուցման ձևաչափին»,- ասել է Գեղամ Մելիքբեկյանը և հավելել՝ բուհերն իրենք են որոշում՝ երբ և ինչ ձևաչափով անցկացնել դասերը։
Սկզբնաղբյուր՝ ArmDaily.am



