Տնտեսական ճգնաժամը ԱՄՆ-ում հանգեցրել է ծնելիության աննախադեպ անկման: Այս մասին հաղորդում է New Scientist-ը: Ցուցանիշները 2008-ից աստիճանաբար նվազել են՝ համաձայն վերջին կառավարական զեկույցի:
2008 թվականին յուրաքանչյուր կնոջ բաժին ընկնող երեխաների միջին թիվը եղել է 2,1-ը: 2011 թվականին այն նվազել է՝
30 տարեկանից հետո ծննդաբերած կանանց թիվը 2010-ին եղել է 3 տոկոսով ավելի՝ 2001-ի համեմատ: Շատ կանայք սկսել են ծննդաբերել 40 տարեկանում: Դա խոսում է այն մասին, որ երիտասարդները նախընտրում են հետաձգել ծննդաբերությունը, քանի դեռ տնտեսական իրավիճակը չի կայունացել:
Հարկ է նշել, որ վերջին տնտեսական իրադարձությունները և ընդհանուր միտումները կործանիչ հարված են հասցրել նաև Եվրոպային: Օրինակ` Գերմանիայում մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների թիվը կազմում է 1,36 երեխա:



