Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի փորձագետները բացահայտել են երեխայի` գիշերվա ընթացքում քնելու իդեալական ժամաքանակը:
Նոր ուղեցույցը հրատարակել են մի խումբ բժիշկներ և փորձագետներ:
Առաջարկված ժամային գրաֆիկը տատանվում է 16 ժամից (երեխաների համար) մինչև 8 ժամ (պատանիների համար): Ուղեցույցում նշված են նաև ոչ բավարար քնելու հետեւանքները.
Այսպիսով, որքան պետք է քնի Ձեր երեխան: Օպտիմալ ժամային գրաֆիկը հետևյալն է.
• 4-12 ամսական երեխան պետք է քնի 12-ից 16 ժամ,
• 1-2 տարեկան երեխան` 11-ից 14 ժամ,
• 3-5 տարեկան երեխան՝ 10-ից 13 ժամ,
• 6-12 տարեկան երեխան` 9-ից 12 ժամ,
• 13-18 տարեկան պատանին՝ 8-ից 10 ժամ:
Հետազոտության համաձայն՝ բավարար չքնելը կարող է գիրության, շաքարային դիաբետի և մանկական ընկճախտի պատճառ դառնալ: Ուղեցույցում խորհուրդ է տրվում հեռուստացույցները, համակարգիչներն ու սմարթֆոններն անջատել երեխաների քնից առնվազն կես ժամ առաջ:
Աղբյուրը՝ Ankakh.com