ԱՄՆ-ում 3-ամյա տղան պատրաստ է նվիրաբերել իր մազերը բժշկական պրոցեդուրաների հետևանքով ճաղատացած երեխաներին, հայտնում է Корреспондент-ը:
YouTube-ում տեղադրված տեսանյութում Ջոզեֆ անունով երկարամազ տղան մայրիկի օգնությամբ բացատրում է, որ ցանկանում է իր մազերը տալ որևէ աղջկա, որպեսզի «նա իրեն գեղեցիկ զգա»:
Տղան նշել է, որ կցանկանար, որ իր մազերը կտրեր Թոնի Սթարկ սուպերհերոսը, որն ավելի հայտնի է որպես Երկաթե մարդ:
Տղայի մայրը նշել է, որ իր որդու մազերը կփոխանցվեն Locks of Love ոչ առևտրային կազմակերպությանը, որը կեղծամներ է պատրաստում երեխաների և դեռահասների համար, ովքեր բժշկական պրոցեդուրաների հետևանքով կորցրել են իրենց մազերը:



