Հետծննդաբերական սննդակարգ. մասնագետների խորհուրդները

Ծննդաբերությունից հետո ճիշտ սնվելը երեխայի առողջության գրավականներից է: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ մայրիկները պահպանեն հատուկ հետծննդաբերական դիետան:

Մի քանի խորհուրդ հետծննդաբերական սննդակարգի մասին

  • Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը
  • Հում կաթնաշոռը փոխարինեք դրանով պատրաստված բլիթներով
  • Բազմազան դարձրեք հետծննդաբերական դիետան բանջարեղենային սուպերով, սալաթներով
  • Սննդակարգում կրճատեք հատիկավորների և կաղամբի օգտագործումը
  • Մսերից նախապատվությունը տվեք հորթի և նապաստակի մսին: Ծննդաբերությունից մեկ շաբաթ անց կարելի է ուտել նաև  հավի միս և ձկնեղեն, բայց ոչ յուղային և ոչ կարմրամիս

Հետծննդաբերական դիետան չպետք է շատ սահմանափակումներ պարունակի: Եթե էկզոտիկ ինչ-որ բան եք ուզում, մի զրկեք Ձեզ:

Աստիճանաբար ընդլայնեք օգտագործվող սննդամթերքի տեսականին, միայն թե զգուշությամբ: Սկսեք մուգ հաց և լորի ձու օգտագործելուց: Եթե սննդակարգում փոփոխությունները չեն ազդում երեխայի վրա, կարելի է հանգսիտ շարունակել: Յուրաքանչյուր նոր մթերք սննդակարգում ընդգրկեք երկու օր ընդմիջումից հետո: