Մաշկի խոնավեցումը կրծքով կերակրելու ժամանակահատվածում
Չի կարելի օգտագործել սուր հոտով կրեմներ կամ լոսյոններ, հատկապես կրծքի հատվածում:
Կերակրելուց անմիջապես առաջ մաշկը խոնավեցնելու հետևանքով երեխան կարող է հրաժարվել կրծքից, ինչպես նաև սննդի հետ մեկտեղ ստանալ քիմիական նյութերի չափաբաժին:
Կարելի է խոնավեցնել մաշկը կերակրումից հետո, որպեսզի մինչ հաջորդ կերակրումը կրեմը հասցնի ներծծվել մաշկի մեջ:
Ցելյուլիտ և մաշկի թորշոմում
Խորհուրդ չի տրվում հակացելյուլիտային մերսման դիմել, քանի դեռ փոքրիկին կրծքով եք կերակրում, քանի որ պրոցեդուրայի ժամանակ կարող են տոքսիններ արտազատվել: Միևնույն ժամանակ, ընդհանուր ամրացնող մերսման հաճախելու ոչ մի արգելք չկա, սակայն հարկավոր է մասնագետին նախապես տեղեկացնել, որ դուք կերակրող մայր եք:
Կարելի է զգուշությամբ օգտագործել քսուքներ՝ ընդդեմ որովայնի և ազդրերի վրա առաջացած նարնջակեղևի և սպիանման գծիկների: Որոշ մասնագետներ համարում են, որ քսուքներ կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ կլրանա երեխայի 6 ամիսը, իսկ որոշներն էլ համարում են, որ քսուքի օգտագործումը անվնաս է թե հղիության ընթացքում, և թե ծննդաբերությունից հետո. այս հարցում չկա միահամուռ կարծիք:
Շարունակելի
Նյութն ըստ mamaexpert.ru կայքի



