Կոմբինացված հակաբեղմնավորիչ հաբեր: Սրանք դեղահաբեր են, որոնք պարունակում են երկու հարմոն բարձր քանակությամբ, մեկը էստրոգեն խմբից, մյուսը՝ պրոգեստերոն խմբից:
Արդյունավետությունը բարձր է, սակայն կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ այն վատացնում է կաթնարտադրությունը , բացի այդ ուշացնում է երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացումը:
Հարմար է այն ժամանակ, երբ փոքրիկը միայն արհեստական կաթով է սնվում: Այդ դեպքում կարող եք այն օգտագործել ծննդաբերությունից 3-4 շաբաթից հետո և անպայման գինեկոլոգի նշանակմամբ:
Օրացույցային մեթոդ: Չի գործում ծննդաբերությունից հետո, քանի որ դաշտանային ցիկլն անկանոն է: Ձվազատում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, հատկապես կրծքով ընդմիջումներով կերակրման պարագայում: Մարմնի բազալ ջերմաստիճանի չափումները ևս անարդյունավետ են, քանի որ գիշերային հաճախակի վերկացները փոփոխում են այն: Արդյունքում երբեք չեք կարող կանխատեսել «անվտանգ օրերը»:
Ընդհատված սեռական ակտ: Սա ինչքան վնասակար, այնքան էլ հակաբեմնավորման տարածված միջոց է: Առաջին հերթին, այն բացարձակ անարդյունավետ է հղիությունը կանխելու համար, քանի որ ավելի ակտիվ սպերմատոզոիդները կարող են ներթափանցել անգամ մինչև սերմնաժայթքումը: Երկրորդ, ընդհատումը հոգեբանական վատ ազդեցություն է ունենում թե ամուսնու, թե կնոջ վրա: Մեթոդը խանգարում է սեռական հարաբերությունների նորմալ ընթացքին, արդյունքում անբավարարվածություն, գրգռվածություն, նյարդային ջղաձգումներ` զուգորդված փոքրիկի խնամքով պայմանավորված սթրեսի հետ:
Այս թեմայով կարդացեք նաև`
Ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել ծննդաբերությունից հետո
Հակաբեղմնավորման ո՞ր միջոցները կարելի է օգտագործել կրծքով կերակրման ժամանակ
Նյութն ըստ mama.ru կայքի



