Ներքնազգեստ և ներդիրներ: Ծննաբերությունից հետո ցանկալի է, որ կրեք հարմարավետ, շարժումները չսահմանափակող և ոչ շատ ձիգ ներքնազգեստ բնական հումքից:
Ծննաբերությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում ցանկալի է կրել մեկանգամյա օգտագործման ներքնազգեստներ: Հետագայում արդեն վարտիքը հարկավոր է փոխել ամեն օր, հարկ եղած դեպքում նաև ավելի հաճախ: Հաճախակի փոխեք նաև սավանը` ամեն 5-7 օրը մեկ: Կրծկալը կարող եք փոխել ամեն 3-5 օրը մեկ, եթե օգտագործում եք հատուկ ներդիրներ, որոնք անհրաժեշտ է փոխել ամեն կերակրելուց կամ թրջվելուց հետո: Գիշերազգեստը նույնպես փոխեք ամեն օր:
Ներդիրները անհրաժեշտ է փոխել հաճախակի, երբ զգում եք խոնավություն, ամեն զուգարան գնալուց հետո: Ներդիրը չպետք է մնա 4 ժամից ավել: Ներդիրը հեռացրեք դիմացից դեպի հետև, որպեսզի հնարավորինս խուսափեք մանրէների ներգործությունից :
Կարերի խնամք: Պետք է վերքերը ամեն օր մշակել բրիլիանտ կանաչի (զելյոնկա) լուծույթով, մինչև դրանք լավանան` 7-10 օր: Քանի դեռ ծննդատանն եք, դա կանեն բուժքույրները, իսկ տանը դա կարող եք դուք ինքներդ անել կամ այլ մեկը:
Կրծքերի խնամք: Կուրծքը անհրաժեշտ է լվանալ օճառով կամ մարմնի գելով օրական 1-2 անգամ : Պետք է ամեն կերակրելուց հետո լվանալ, կերակրելուց առաջ և հետո բավական է մի քանի կաթիլ կաթ կաթեցնել հարպտկային հատվածում: Նմանատիպ խնամքը կանխարգելում է պտուկների ճաքելը:
Հիգիենա և գիմնաստիկա
Ողջունելի է, եթե երիտասարդ մայրիկը կարողանա հաճախակի վարժություններ կատարել ամրապնդվելու համար: Դա նպաստում է արյան շրջանառությանը և դրա շնորհիվ վերքերը ավելի շուտ կարող են լավանալ: Կարող եք անգամ ծննաբերությունից մի քանի օր անց սկսել մարզվել:
- Պառկած, կանգնած կամ նստած վիճակում ձգեք և թուլացրեք հետույքի մկանները, պահեք 5-8 վայրկյան: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամից ոչ քիչ:
- Պառկած կամ կանգնած ձգեք հետանցքի մկանները, պահեք 5-6 վայրկյան, ապա թուլացրեք 3 վայրկյան: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամից ոչ քիչ:
- Նստած կամ պառկած ձգեք և թուլացրեք հեշտոցի մկանները: Ձգած պահեք 5-6 վայրկյան, ապա թուլացրած 3 վայրկյան: Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 6 անգամ:
Օրեցօր կարող եք ավելացնել վարժությունների կատարման քանակը` հասցնեով դրանք 50-ի:
Բավականին ժամանակ հատկացրեք հիգենիային, զերծ մնացեք խնայողություննեից: Որպեսզի տանը կարողանաք ճիշտ կատարել Ձեր խնամքի գործողությունները, խորհրդակցեք բժիշկի հետ:
Նյութն ըստ 9months.ru կայքի
Տես նաև նյութի առաջին մասը`